Մեր մասին

artur

Ծերացումը համաշխարհային խնդիր է, և Հայաստանը հայտնվել է ծերացող բնակչություն ունեցող երկրների շարքում։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումներով 2050 թվականին մեր բնակչության մեկ երրորդը կլինի 60 տարեկան։

Ծերացման մարտահրավերներին դիմակայելու համար մեզ զարգացած առողջապահական և ինտեգրված խնամքի համակարգ է պետք, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակ։

«Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան» հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2016թ․-ին, իսկ 2018 թ-ի նոյեմբերին հիմնադրվել է քույր կազմակերպությունը՝ Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիան, որը տարբերվում է իր բուն բժշկական ուղղվածությամբ։ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆԸ Հայաստանում տարեցների կյանքի որակի բարելավումն է, նրանց արժանապատիվ, երջանիկ և ակտիվ ծերության ապահովումը։

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ՝ նպաստել Հայաստանում գերիատրիկ և գերոնտոլոգիական ծառայությունների զարգացմանը, ինտեգրված խնամքի ներդրմանը, խթանել գերիատրիայի և գերոնտոլոգիայի ճանաչումը որպես առանձին գիտաճյուղերի (ամբիոնի հիմնում, մասնագետների կրթություն), նպաստել տարեցների ակտիվության, անկախության և հասարակական կյանքում ներգրավվածության պահպանմանը։

ՄԵՐ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈւՂՂՈւԹՅՈւՆՆԵՐՆ ԵՆ՝ առողջապահությունը, հասարակության իրազեկումը և տարեցների իրավունքների պաշտպանումը, տարեցների հետ աշխատող մասնագետների (բժիշկներ, բուժքույրեր, խնամողներ և այլն) շարունակական մասնագիտական կրթությունը։

ԿՅԱՆՔ ՏԱՆՔ ՏԱՐԻՆԵՐԻՆ, ԵՎ ՈՉ ԹԵ ՄԻԱՅՆ ՏԱՐԻՆԵՐ ԿՅԱՆՔԻՆ։

ԱՐԹՈւՐ ԹՈՐՈՍՅԱՆ
Հիմնադիր և նախագահ

© 2020 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo