Պոլիպրագմազիա (բազմադեղաբուժում / Polypharmacy)

img

Պոլիպրագմազիան (polypharmacy)  մի քանի դեղերի միաժամանակյա կիրառումն է և հաճախ հանդիպում է հենց տարեց հասակի հիվանդների դեպքում (40 %):

 

Տարեց (65 տարեկան և բարձր) անձանց մոտ միջինում ախտորոշվում է 4 քրոնիկ հիվանդություն, հետևաբար նրանք կիրառում են տարբեր դեղախմբերի պատկանող դեղամիջոցներ (պոլիպրագմազիա) և ըստ էության դեղերի ամենամեծ սպառողներն են։

 

Վիճակագրական հետազոտությունները ցույց են տվել, որ տարեցների մոտ ամենահաճախ կիրառվում են ՍԱՀ, ԿՆՀ-ի վրա ազդող, ԱՍՏ-ի և ՇՀ  վրա ազդող դեղախմբերը: Տարեցների մոտ օպտիմալ դեղաբուժում ապահովելու համար շատ կարևոր է իմանալ տարիքային առանձնահատկությունները և ախտաբանական փոփոխությունները, որոնք  կարող են ազդել դեղաբուժման վրա:

 

Տարիքի և հիվանդությունների ավելացմանը զուգահեռ ավելանում է նաև դեղամիջոցների կիրառումը, ուստի անհրաժեշտ է  շտկել դեղաչափերը, ուշադրություն դարձնել ֆարմակոկինետիկ և ֆարմակոդինամիկ մեխանիզմներին՝ կարևորելով թիրախ օրգանների ֆունկցիոնալ վիճակը: Հաշվի առնելով տարեցների առաջին հերթին լյարդի և երիկամների ֆիզիոլոգիական և ախտաֆիզիոլոգիական վիճակը՝ մեծանում է դեղորայքային փոխազդեցության անբարենպաստ ազդեցությունը, և առավել հաճախ են զարգանում կողմնակի էֆֆեկտները, որի հետևանքով, երբեմն դեղը կամ ազդեցություն չի ունենում օրգանիզմի վրա, կամ ցուցաբերում է տոքսիկ ազդեցություն, ինչի հետևանքով էլ հաճախ հարկ է լինում սահմանափակել որոշ դեղամիջոցների կիրառումը կամ նվազագույնի հասցնել դեղաչափը:

 

Այսպիսով, տարեց հիվանդների դեպքում դեղամիջոցների երկրորդային ազդեցության ռիսկն ավելի բարձր է, քան երիտասարդ հիվանդների, ինչը պայմանավորված է օրգանիզմի վերոնշյալ փոփոխություններով: Հասկանալով բոլոր նշված տարիքային փոփոխությունները, բժշկի կողմից ստանալով օպտիմալ ֆարմակոթերապիա, ուշադրություն դարձնելով դեղային փոխազդեցության բարձր ռիսկին՝ կարելի է ճշգրիտ և արդյունավետ իրականացնել տարեց անձանց բուժումը  և բարելավել հիվանդի  կյանքի որակը: Ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր հիվանդի, խուսափել պոլիպրագմազիայի անբարենպաստ ելքից, որը հաճախ կարող է լետալ լինել:

 

 

Կազմող՝ Արա Սողոմոնյան, Կլինիկական դեղագիտության ամբիոնի օրդինատոր

69
12/05/2019 13:24:26

Կարդացեք նաև

Պառկելախոցեր

Պառկելախոցը մաշկի, ենթամաշկի ստորին շերտի փափուկ հյուսվածքների մեռուկացումն է․․․

Քնի խանգարումների դերը տարեցների մոտ

Քնի խանգարումները մեծահասակների շրջանում չափազանց տարածված են․․․

Պարկինսոնի հիվանդություն

Պարկինսոնի հիվանդությունը (ՊՀ) պրոգրեսիվող նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որն առաջանում է․․․

© 2019 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo