Քնի խանգարումների դերը տարեցների մոտ

Քնի խանգարումները մեծահասակների շրջանում չափազանց տարածված են: Դա պայմանավորված է ինչպես քնի մեխանիզմները պայմանավորող կենտրոնների տարիքային փոփոխություններով, առաջնային քնի խանգումների առկայությամբ, այնպես էլ ծեր տարիքում մեծ տարածվածություն ունեցող հարակից սոմատիկ, նյարդաբանական և հոգեբուժական խանգարումներով:
Նեյրոդեգեներատիվ հիվանդությունները, օրինակ Ալցհեյմերի հիվանդությունը, Պարկինսոնի հիվանդությունը, պարկինսոնյան այլ համախտանիշները, և այլ բնույթի դեմենցիաները, ինչպես նաև գլխուղեղի անոթային ախտահարումները հաճախ ասոցիացված են քնի ցիրկադիանային խանգարումների, անքնության, քնի ապնոէի համախտանիշի, արագ (REM) քնի վարքային խանգարման և այլ պարասոմնիաների հետ։
Արտահայտված ցերեկային քնկոտությունը հաճախ հանդիպող և բազմապատճառաբանական խնդիր է: Դեմենցիայով հիվանդների շրջանում գիշերային հալյուցինացիաները, միզապարկի դիսֆունկցիան և ցիրկադիանային խանգարումները բերում են քնի որակի անկմանը, ինչը բացասական ազդեցություն ունի ոչ միայն պացիենտի, այլ նաև նրա խնամակալի կամ ամբողջ ընտանիքի կյանքի որակի վրա:
Տարեցների մոտ հաճախ հանդիպող շաքարային դիաբետը, ճարպակալումը, սրտանոթային հիվանդությունները, շնչառական ապարատի հիվանդությունները ասոցիացված են քնի ապնոէի համախտանիշի և ցերեկային քնկոտության հետ: Վերջիններս էապես վատացնում են այդ խնդիրների ընթացքը և ընդհանուր ելքը։
Քնի խանգարումների վաղաժամ հայտնաբերումը, ճիշտ ախտորոշումը և բուժումը կարող են էապես ազդել գերիատրիկ պոպուլյացիայում առկա առողջական ռիսկերի և ընդհանուր կյանքի որակի բարելավման ուղղությամբ։
Հեղինակ՝ Սամսոն Խաչատրյան,
Նյարդաբան-սոմնոլոգ, Սոմնուս քնի և շարժողական խանգարումների կլինիկա
Կարդացեք նաև
Գերիատրիա և գերոնտոլոգիա
Գերիատրիան (ծերաբուժություն) գերոնտոլոգիայի (ծերաբանության) մի բաժին է, որն զբաղվում...
Պոլիպրագմազիա (բազմադեղաբուժում / Polypharmacy)
Պոլիպրագմազիան (polypharmacy) մի քանի դեղերի միաժամանակյա կիրառումն է և հաճախ հանդիպում է...