Խորհուրդներ դեմենցիայի երևույթներ ունեցող հիվանդնե

img

Հիվանդի համար օրակարգ կազմեք և փորձեք կարգավորել նրա գործունեությունը: Օրակարգը պետք է ներառի հիվանդի համար սովորական զբաղմունքներ:

·         Օգնեք նրան պահպանել սեփական արժանապատվության զգացումը: Նրա ներկայությամբ մի քննարկեք իր վիճակը, նրա ուշադրությունը մի սևեռեք իր անհաջողությունների վրա, ցույց մի տվեք ձեր դժգոհությունը, զայրույթը, վիրավորվածությունը: Պահպանեք հանգստություն, դիմեք հումորի օգնությանը։

·         Ապահովեք հիվանդի անվտանգությունը՝
· հավաքեք ծակող, կտրող առարկաները, կենցաղային թույները, դեղամիջոցները,
· հիվանդին մենակ թողնելիս անջատեք գազի ելքը,
· կահույքի սովորական դիրքը մի փոխեք,
· ապահովեք սենյակների լուսավորությունը,
· վերահսկեք սենյակի ջերմաստիճանը,
· ուշադիր եղեք սննդի որակի հարցում,
· լոգարանում և զուգարանում բռնակներ ամրացրեք և ռետինե գորգեր փռեք,
· կահույքը պետք է չճոճվի, ակներ չունենա,
· գորգերի անկյունները ամրացրեք հատակին,
· կոշիկները պետք է լինեն ամուր հետևամասով, կոշիկ հագնելու հատուկ հարմարանք տվեք հիվանդին։

·         Պահպանեք շփումը՝
· հարգանքով վերաբերվեք հիվանդին,
· խոսեք պարզ՝ գլուխը պահելով նրա դեմքի մակարդակին,
· բրեհամբույր եղեք, սեր ու ջերմություն տվեք,
· ուշադիր լսեք նրան,
· ուշադրություն դարձրեք շփման ոչ խոսքային միջոցներին,
· փորձեք հասկանալ, թե որ շարժումները որ խոսքերի համադրությամբ են հասանելի հիվանդին,
· համոզվեք, որ հիվանդը լսում է ձեզ։

·         Պահպանեք անձնական հիգիենան՝
· պահպանեք հիվանդի լվացվելու սովորությունները,
· լվացվելը հաճելի դարձրեք հիվանդի համար,
· եթե հրաժարվում է լողանալ, հետաձգեք այն,
· թույլ տվեք հիվանդին ինքնուրույն անել այն, ինչ կարող է,
· մարմնի որոշակի հատվածներ փակ թողեք, եթե ամաչում է,
· մի մոռացեք անվտանգության մասին։

https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/p720x720/36677034_651925041825898_2893104384495845376_o.jpg?_nc_cat=101&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=0f2e5821c6fc97826be8779b04befa77&oe=5D64599C

·         Հագնվելու վերաբերյալ՝
· հագուստը դրեք այն դիրքով և հերթականությամբ, որով պետք է հագցնեք,
· խուսափեք կոճակներով հագուստից,
· մի շտապեցրեք։

·         Զուգարան գնալու մասին՝
· հիշեցրեք գնալ զուգարան,
· զուգարան գնալու ռեժիմ,
· զուգարանի դռանը վառ գույնով նկար փակցրեք,
· դուռը թեթևակի բաց թողեք,
· երեկոյան սահմանափակեք հեղուկի ընդունումը,
· գիշերը անկողնու կողքը գիշերանոթ դրեք,
· օգտագործեք տակդիրներ։

·         Սնունդը՝
· հիշեցրեք սնվելու անհրաժեշտության մասին,
· տվեք այնպիսի սնունդ, որը կարելի է ձեռքով վերցնել,
· սնունդը փոքրիկ կտորների բաժանեք,
· պատրաստեք տրորված կերակուրներ (հիվանդության ուշ շրջանում),
· մի շտապեցրեք սնվելիս,
· սնունդը մատուցեք տաք վիճակում,
· մի տվեք մեկ չափաբաժնից ավելին (հնարավոր է, որ փսխում առաջանա),
· հիվանդը պետք է քաղցած չմնա։

·         Քնի խանգարում՝
· ցերեկվա ընթացքում պետք չէ քնել,
· հարկավոր է օրվա ընթացքում զբոսնել,
· ապահովեք անկողնու հարմարավետությունը։

·         Թափառելու հակում՝
· հագուստի գրպանում հեռախոսահամար և անձնական տվյալներով գրություն դրեք կամ այն ամրացրեք հագուստի տեսանելի հատվածում,
· ունեցեք վերջին շրջանում արված լուսանկար,
· հիվանդի տնից հեռանալու ցանկությունը արգելակող լավագույն միջոցներից է չկոտրվող հայելու ամրացումը ելքային դռանը: Տեսնելով սեփական արտացոլանքը՝ նրա ուշադրությունը շեղվում է և մոռանում է տնից դուրս գալու մասին։

·         Հալուցինացիաներ՝
· հիվանդի հետ մի վիճեք նրա տեսածի կամ լսածի կապակցությամբ,
· վախի դեպքում փորձեք հանգստացնել հիվանդին՝ բռնելով նրա ձեռքը, մեղմորեն զրուցելով,
· Նրա ուշադրությունը սևեռեք իրականում առկա առարկաների վրա,
· բժշկից ճշտեք արդյո՞ք վիճակի վատացումը կապված է դեղամիջոցների ընդունման հետ։

·         Ագրեսիվ պահվածք՝
· ագրեսիայի դեպքում ցույց մի տվեք ձեր անհանգստությունը կամ վախը,
· խուսափեք պատասխան ագրեսիայից,
· շատ մի մոտեցեք հիվանդին
այդ ընդունվում է որպես սպառնալիք,
· զբաղեցրեք հիվանդին, շեղեք նրա ուշադրությունը,
· պարզեք ագրեսիայի պատճառը, հետևեք, որ այդ գործոնը չհայտնվի,
· հաճախակի ագրեսիայի դեպքում անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն:

 

Նյութի կազմումը՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա Հոդվածի վերահրապարակման դեպքում սկզբնաղբյուրի ակտիվ հղումը պարտադիր է։

Հրապարակել
28
5/12/2019 10:06:52 AM

Կարդացեք նաև

Ալցհեյմերի հիվանդություն․ ի՞նչ անել, եթե հիվանդ է

Ալցհեյմերի հիվանդությունը ծերունական թուլամտության՝ դեմենցիայի ամենատարածված ձևերից մեկն է։

Դեմենցիա․ եթե ստանձնել եք հարազատի խնամքը:

Հիշողության, մտածողության խանգարումից մինչև գիտակցության կորուստ։ Երբ մտերիմներից մեկը...

© 2019 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo