Գերիատրիկ մերսում

img

Թերշարժունակությունը տարեցների հիմնական խնդիրներից մեկն է։

Դրանից տուժում է առաջին հերթին արյան շրջանառությունը, մարսողական, սիրտ-անոթային և հենաշարժողական համակարգերը: Ի հայտ են գալիս մի շարք հիվանդություններ և վատանում է ինքնազգացողությունը։ Հենց այդ պատճառով է, որ գերիատրիկ մերսումը տարեցների համար խիստ կարևոր է։

ՄԵՐՍՈւՄԸ՝

  • լավացնում է արյան և ավշի շրջանառությունը,
  • մեղմում է մկանային լարվածությունն ու կարծրությունը,
  • հանգստացնում է քրոնիկ ցավը,
  • պայքարում է դեպրեսիայի դեմ,
  • բարելավում է քունը,
  • խթանում է շարժունակությունը,
  • բարելավում է բոլոր օրգան-համակարգերի կենսագործունեությունը և այլն։

    Կարևորելով տարեցի հարմարավետությունը՝ մասնագետը կայցելի տուն։

Խորհրդատվությունը և վիճակի գնահատումն անվճար է։

 Հավելյալ տեղեկությունների և գրանցման համար զանգահարել՝     
+374 703 103

Տեղեկացրեք այդ մասին ձեր տարեց սիրելիներին։ 

Նախագիծն ուղղված է ֆոնդհայթայթմանը։

563
14/07/2019 05:39:34

Կարդացեք նաև

Խնամքը կյանքի ավարտին

Երբ ձեր հարազատը ծանր վիճակում է, նրա համար շատ կարևոր է ձեր ներկայությունը, իսկ ձեզ պետք է ․․․

Խորհուրդներ դեմենցիա ունեցող մարդու հարազատներին

Հիվանդի համար օրակարգ կազմեք և փորձեք կարգավորել նրա գործունեությունը: Օրակարգը պետք է ներառի...

Ալցհեյմերի հիվանդություն․ եթե հիվանդը հարազատդ է

Ալցհեյմերի հիվանդությունը ծերունական թուլամտության՝ դեմենցիայի ամենատարածված ձևերից մեկն է․․․

© 2020 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo