Գերիատրիայի երկրորդ միջազգային կոնգրես

img

Հարգելի՛ կոլեգաներ,

 

մեծ ուրախությամբ հրավիրում ենք մասնակցելու ԳԵՐԻԱՏՐԻԱՅԻ II ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ, որը կազմակերպվում է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի, Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։

 

Այն կայանալու է տարեցների միջազգային օրը՝ հոկտեմբերի 1-ին, Երևանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում («Արարատ» սրահ)։

 

Այս տարվա կարգախոսն է՝ «Կյանք տանք տարիներին և ոչ թե միայն տարիներ կյանքին»։

 

Սպասվում է գիտական հագեցած օր՝ հետաքրքիր, բժշկության տարբեր ոլորտներին առնչվող զեկույցներով։

 

ԼՍԱՐԱՆԸ

 

Թերապևտներ, ընտանեկան բժիշկներ։

 

ՍԵԿՑԻԱՆԵՐԸ

 

1. Գերիատրիկ համախտանիշներ և համակցված հիվանդություններ

2. Սիրտ-անոթային հիվանդությունները գերիատրիայում

3. Գերիատրիկ նյարդաբանություն և հոգեբուժություն

4. Օնկոգերիատրիա

5. Կլինիկական ֆարմակոլոգիայի դերը գերիատրիայում

 

Մարզային բուժհաստատությունների թերապևտների և ընտանեկան բժիշկների մասնակցությունը խրախուսվում է։

 

Քանի որ տեղերը սահմանափակ են, մասնակցությունը հիմնված կլինի մասնակիցների նախնական գրանցումից հետո անհատական հրավիրատոմսերի տրամադրման և տվյալ բուժհաստատությանն ուղարկված պաշտոնական հրավերի վրա։

 

Կոնգրեսը հրաշալի հնարավորություն կընձեռի փորձի փոխանակման, նոր համագործակցությունների սկզբի, ինչպես նաև արտերկրից ժամանած պրոֆեսորների և առաջատար մասնագետների հետ շփման համար։

 

Դասախոսությունների թեմաները և գիտական ծրագրի ժամանակացույցը հասանելի է հետևյալ հղմամբ՝

 

 

ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ԿՈՆԳՐԵՍԸ ՆՎԻՐՎՈւՄ Է ՏԱՐԵՑՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՆԱՄՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈւՐ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՄԱՅՐԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ։

 

Անհամբեր սպասում ենք բոլորիս համար կարևոր այդ իրադարձությանը։

1652
08/09/2019 08:40:23

Կարդացեք նաև

Դասընթաց բուժքույրերի և խնամողների համար

Դասընթացը մշակվել է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից...

Գերիատրիայի առաջին համահայկական միջազգային կոնգրես

Կոնգրեսի նշանաբանն է՝ Հանուն առողջ ծերության

Կայացավ Գերիատրիայի 2-րդ միջազգային կոնգրեսը

Եկեք ամեն պահ մտածենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի փոխվի տարեցների կյանքի որակը․․․

© 2019 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo