Գերիատրիայի առաջին համահայկական միջազգային կոնգրես

img

Հաշվի առնելով երկրի գլոբալ ծերացումը և ՀՀ-ում տարեցների առողջապահական խնդիրները՝ 2018 թ-ի սեպտեմբերի 28-29-ը Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) հետ համատեղ կազմակերպում է գերիատրիայի առաջին համահայկական միջազգային կոնգրեսը` նպատակ ունենալով ՀՀ-ում խթանել գերիատրիայի և գերոնտոլոգիայի ինստիտուցիոնալ զարգացմանը:

Համաժողովը հավաստագրված է Առողջապահության նախարարության կողմից և մասնակիցներին շնորհվելու է ՇՄԶ 12 կրեդիտ։ 
Մասնակցությունն անվճար է։



Կոնգրեսի նշանաբանն է՝ Հանուն առողջ ծերության

ՎԱՅՐԸ

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, Երևան

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ


Եզակի հարթակ ստեղծել տեղի և արտասահմանից ժամանած առաջատար բժիշկների, գիտնականների, առողջապահության ոլորտում աշխատող մասնագետների և խնդրով հետաքրքրվող անձանց հաղորդակցման և փորձի փոխանակման համար։



Ներկայացնել ծերացող հասարակության մեջ գերիատրիկ բժշկության կարևոր դերը, բարձրացնել գերիատրիայի և գերոնտոլոգայի մասին իրազեկվածության աստիճանը։



Առաջնային օղակի բժիշկներին ներկայացնել համակցված հիվանդություններով տարեց հիվանդների բուժման և վերահսկման մեթոդները։



Ծանոթացնել տարիքով պայմանավորված հիվանդությունների առանձնահատկություներին և դրանց բուժման մոտեցումներին։



ԼՍԱՐԱՆ

 

Թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, նյարդաբաններ, սրտաբաններ:

ՍԵԿՑԻԱՆԵՐ


1. «Համակցված հիվանդություններ և գերիատրիկ համախտանիշ»
համանախագահողներ` պրոֆ. Միքայել Զաքարի Նարիմանյան և Լամարա Աշոտի Մանուկյան 
2. «Օնկոգերիատրիա» 
համանախագահողներ` պրոֆ. Գրիգոր Խաչատուրի Բադալյան և Արտեմ Վյաչեսլավի Ստեփանյան
3. «Գերիատրիկ ֆարմակոթերապիայի առանձնահատկությունները»
համանախագահողներ՝ պրոֆ․ Նարինե Ռուբենի Միրզոյան և Վահե Սամվելի Մելիքսեթյան
4. «Կնոջ և տղամարդու առողջություն» 
համանախագահողներ` պրոֆ․ Երվանդ Սերգեյի Հարությունյան և Իննա Գեորգիի Պերսոյան
5. «Սիրտ-անոթային հիվանդությունները գերիատրիայում»
համանախագահողներ՝ պրոֆ․ Պարունակ Հարությունի Զելվեյան, Լամարա Աշոտի Մանուկյան
6. «Նեյրոդեգեներատիվ հիվանդություններ և կոգնիտիվ խանգարումներ»
համանախագահողներ` Սամսոն Գաբրիելի Խաչատրյան և Էլեն Արայիկի Մխիթարյան


Մասնակիցների քանակը՝ 250 հոգի
Գրանցման վերջնաժամկետը՝ 15 սեպտ․ 2018 թ․։

352
26/06/2019 15:56:52

Կարդացեք նաև

Գերիատրիայի երկրորդ միջազգային կոնգրես

«Կյանք տանք տարիներին և ոչ թե միայն տարիներ կյանքին»

Դասընթաց բուժքույրերի և խնամողների համար

Դասընթացը մշակվել է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից...

Կայացավ Գերիատրիայի 2-րդ միջազգային կոնգրեսը

Եկեք ամեն պահ մտածենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի փոխվի տարեցների կյանքի որակը․․․

© 2019 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo