Դասընթաց բուժքույրերի և խնամողների համար

img

Հուլիսի 4-ից 6-ը Աղվերանի բարձրակարգ հյուրանոցներից մեկում կայացավ բուժքույրերի և խնամողների վերապատրաստման դասընթացը: 

 

Ծերացումն ու դրա տարբեր փուլերում գտնվող տարեցներն ունեն ֆիզիոլոգիական և հոգեբանական մի շարք առանձնահատկություններ, որոնք թելադրում են նրանց խնամքի և բուժօգնության ձևը: Ըստ այդմ՝ նրանց կյանքի որակի բարձրացման հարցում կարևոր է, որ նրանց հետ աշխատող բուժքույրերը, խնամողները, սոցաշխատողները և այլ մասնագետները զինված լինեն նրանց առնչվող հավելյալ գիտելիքներով: 

 

«Բուժքրոջ դերը գերիատրիայում» դասընթացը մշակվել է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից ու իրագործվում է գործընկեր կազմակերպության` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ: 

 

Այն շարունակական է և ուղղված է տարեցների հետ աշխատող մասնագետների անձնային և մասնագիտական կարողությունների ու գիտելիքների զարգացմանը: 

 

 

Լուսանկարները՝ այստեղ:

 

 

493
07/07/2019 08:04:37

Կարդացեք նաև

Գերիատրիայի երկրորդ միջազգային կոնգրես

«Կյանք տանք տարիներին և ոչ թե միայն տարիներ կյանքին»

Գերիատրիայի առաջին համահայկական միջազգային կոնգրես

Կոնգրեսի նշանաբանն է՝ Հանուն առողջ ծերության

Կայացավ Գերիատրիայի 2-րդ միջազգային կոնգրեսը

Եկեք ամեն պահ մտածենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի փոխվի տարեցների կյանքի որակը․․․

© 2019 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo