Կամավորների ընդունում

img

Մեր գործունեությունն ընդլայնվում է։

 

Զարգացման, ընթացիկ ծրագրերի իրականացման, նոր ծրագրերի նախագծման ճանապարհին փնտրում ենք սոցիալական պատասխանատվությամբ, իրենց փորձը կիսելու ու նոր հմտություններ զարգացնելու ցանկություն ունեցող մարդկանց։

 

ԴԻՄԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ ԲՈԼՈՐԸ, ԱՌԱՆՑ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ։

 

Դիմեք, եթե անգամ համարում եք, որ «մեծ» եք և մտածում եք՝

 

  • «Էհ, կամավորություն անելու տարիքից երևի անցել եմ։»,
  • «Մեծ եմ, այ բալա, իմ տարիքում կամավորություն անու՞մ են։»,
  • «Մենակ դպրոցականներն ու ուսանողներն են կամավորություն անում։»,
  • «Կամավորությունն ինձ նոր բան չի տա։»,

 

որովհետև ձեզ նոր հնարավորություններ ու նոր բացահայտումներ են սպասվում։

 

Եթե ցանկանում եք միանալ մեր թիմին, ուղարկեք ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը info@gerontology.am էլ․ փոստի հասցեին՝ վերնագրում նշելով Volunteering։

 

Մոտիվացիոն նամակում հարկավոր է գրել, թե ինչու եք ցանկանում միանալ մեզ, ինչ ակնկալիքներ ունեք, որքան ժամանակ կարող եք տրամադրել ձեր կամավորությանը։

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 01 դեկտ․ 2019։

Հարցերի դեպքում զանգահարեք՝ 041 703 103։

191
01/11/2019 11:47:00

Կարդացեք նաև

Հիշողության վատացումը և հեռուստացույցը

Երկարատև հեռուստացույց նայելը վատացնում է տարեցների հիշողությունը...

Սեռական կյանքը 50-ից հետո. տարիքը լուրջ գործոն չէ

Կա մի կարծրատիպ, որ 50 տարեկանից հետո սեռական կյանք գոյություն չունի, իսկ եթե լինում է, ուրեմն...

Ինչպե՞ս պետք է սնվեն 50-ն անց կանայք

Դաշտանադադարի շրջանում կինն ավելի արագ է գիրանում, քանի որ մկանային զանգվածն սկսում է փոխարինվել...

© 2019 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo