Բուժքրոջ դերը գերիատրիայում․ դասընթաց բուժքույրներ

img

Հիվանդանոցներում, տուն-ինտերնատներում, տանը բուժման և խնամքի կարիք ունեցող տարեցների բուժախտորոշիչ և վերականգնողական աջակցության գործում բուժքույրների մասնակցությունը կարևոր նախապայման է նրանց բուժման արդյունավետության բարձրացման և բժշկասոցիալական օգնությունն ավելի հասանելի դարձնելու համար։

Կարևորելով նրանց դերը և ցանկանալով բարձրացնել տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների և բուժսպասարկման որակը՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսավորմամբ մայիսի 26-27-ը Աղվերանի Բեսթ Վեսթերն հյուրանոցում հատուկ դասընթաց իրականացրեց բուժքույրների համար։

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Արթուր Թորոսյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը և «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:

Ծրագրում ներգրավված 20 մասնակիցների շարքում Երևանի մի շարք հիվանդանոցների, տուն-ինտերնատների, հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների (Նորքի տուն-ինտերնատ, Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ, Երևանի շտապբուժօգնություն, Առաքելություն Հայաստան, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն, Արմենիա ՀԲԿ, Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոց սպասարկման կենտոն, Մեդլայն Կլինիկ ԲԿ, Թիվ 2 բուժմիավորում, Հայկական կարմիր խաչի ընկերության Լոռու մասնաճյուղ) այն բուժքույրներն էին, որոնք աշխատում են տարեցների հետ։ 

Երկօրյա ինտերակտիվ դասընթացի խնդիրը բուժքույրներին տեսական գիտելիքներով և պրակտիկ հմտություններով զինելը, տարեցների (ինչպես հիվանդ, շարժունակությունից զրկված, այնպես էլ առողջ անձանց) խնամքի առանձնահատկություններին, ժամանակակից մոտեցումներին և տեխնիկաներին ծանոթացնելն էր։ Ոչ ֆորմալ կրթության ընտրված մեթոդները (դերային խաղեր, կարճ դասախոսություններ, վարժություններ և այլն) նպաստեցին մասնակիցների ակտիվ ներգրավվածությանն ու հագեցած տեղեկատվության հեշտ յուրացմանը։ 

Դասընթացն ավարտվեց կլոր-սեղան քննարկմամբ, որի ընթացքում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին ոլորտում առկա խնդիրների, լուծման իրենց պատկերացումների մասին ու համապատասխան առաջարկներ ներկայացրին։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, դասընթացավարներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին գաղափարը կարևորելու, որպես համակազմակերպիչ հանդես գալու համար։ Միասին հանուն առողջ ծերության և տարեցների կյանքի որակի բարելավման։

518
12/05/2019 08:31:52

Կարդացեք նաև

Հիշողության վատացումը և հեռուստացույցը

Երկարատև հեռուստացույց նայելը վատացնում է տարեցների հիշողությունը...

Սեռական կյանքը 50-ից հետո. տարիքը լուրջ գործոն չէ

Կա մի կարծրատիպ, որ 50 տարեկանից հետո սեռական կյանք գոյություն չունի, իսկ եթե լինում է, ուրեմն...

Գիտական սեմինար Սալոնիկում, Հունաստան

«Երկարատև խնամքի կարիք ունեցող գերիատրիկ պացիենտը. համայնքից ինստիտուտ և հակառակը»

© 2020 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo