Հիշողության վատացումը և հեռուստացույցը

img

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ երկարատև հեռուստացույց նայելը վատացնում է տարեցների հիշողությունը։ Այդ մասին հայտնում է Scientific Reports-ը։

 

Հետազոտությանը մասնակցել է 3,662 մասնակից (50+): Նրանց կյանքի ընթացքին հետևել են վեց տարի։ Կամավորնեին բաժանել են մի քանի խմբի՝ կախված այն բանից, թե որքան ժամանակ են նրանք անցկացնում հեռուստացույց դիտելով։ Հետազոտության սկզբում նրանք բոլորն առույգ են եղել ու լավ հիշողություն ունեցել, ինչպես նաև չեն ունեցել քրոնիկ որևէ հիվանդություն։

 

Արդյունքում պարզ է դարձել, որ օրական 3,5 ժամ հեռուստացույց դիտելու պայմաններում խիստ վատացել է հիշողությունն ու մտածելու կարողությունը։ Մասնակիցների կոգնիտիվ ընդունակությունները նվազել են 60%-ով։ Այժմ հետազոտողները փորձում են պարզել, թե ինչո՞ւ է հենց հեռուստացույց դիտելը բացասաբար անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա։

 

Աղբյուրը՝ www.nature.com

245
26/06/2019 14:12:22

Կարդացեք նաև

Ինչպե՞ս պետք է սնվեն 50-ն անց կանայք

Դաշտանադադարի շրջանում կինն ավելի արագ է գիրանում, քանի որ մկանային զանգվածն սկսում է փոխարինվել...

Սեռական կյանքը 50-ից հետո. տարիքը լուրջ գործոն չէ

Կա մի կարծրատիպ, որ 50 տարեկանից հետո սեռական կյանք գոյություն չունի, իսկ եթե լինում է, ուրեմն...

Բուժքրոջ դերը գերիատրիայում․ դասընթաց բուժքույրներ

Հիվանդանոցներում, տուն-ինտերնատներում, տանը բուժման և խնամքի կարիք ունեցող տարեցներին:

© 2019 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo