Աշխարհում գերիատրիայի 1-ին կենտրոնի հայ հիմնադիրը

img

Անա Ասլանը (Անա Ասլան Մկրտչի) ծնվել է 1897թվականին, Բրըեիլայում, Ռումինիա։ 1915-1922թթ․ սովորել է Բուխարեստի համալսարանում և մասնագիտացել սրտաբանության, գերիատրիայի և  գերոնտոլոգիայի ոլորտներում։

 

Վաղաժամ ծերացումը կանխելու նպատակով Անա Ասլանն առաջարկել է նովոկաինի լուծույթներ՝ ներարկումների համար, 1952 թվականին ստեղծել է Н3 վիտամինը, որը հայտնի է «Գերովիտալ» անվամբ և նախատեսված է տարեց հասակին բնորոշ մի շարք հիվանդությունների բուժման համար։

 

Նույն տարում հիմնադրել է գերիատրիայի առաջին ինստիտուտն աշխարհում, որը հետագայում կոչվել է Գերիատրիայի և գերոնտոլոգիայի ազգային ինստիտուտ և մինչ այժմ էլ գործում է Բուխարեստում (մի շարք փոփոխություններով)։ 1964 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահն այն առաջարկել է որպես մոդել զարգացած երկրներում նմանատիպ կառույցների համար։

 

Հետագայում Ա․ Ասլանն ստեղծել է նաև «Ասլավիտալ», իսկ երեխաների թուլամտության բուժման համար՝ «Ասլավիտալ երեխաների համար» պատրաստուկները։

 

Հանրաճանաչ մարդկանց շարքում, որոնք օգտվել են Ասլանի գերովիտալային բուժումից, եղել են Մաո Ցզեդունը, Շառլ դը Գոլը, Սալվադոր Դալին, Ուինսթոն Չերչիլը, Գրետա գարբոն, Չառլի Չապլինը, Մարլեն Դիտրիխը, Կոնրադ Ադենաուերը, Ջոն Ֆ․ Քենեդին և բազմաթիվ այլ ճանաչված մարդիկ։

 

Նա նաև ստեղծել է հակատարիքային կոսմետիկայի շարք՝ Գերովիտալ կոսմետիքս (Gerovital Cosmetics): Այն գոյություն ունի մինչ այսօր, և արտադրության իրավունքը պատկանում է ռումինական Ֆարմեկ (Farmec) ընկերությանը։

 

Աղբյուրները՝

www.romania-insider.com

www.business-review.eu

Հոդվածը վերահրապարակելիս հղումը gerontology.am կայքին պարտադիր է։


326
26/06/2019 14:30:30

Կարդացեք նաև

Հիշողության վատացումը և հեռուստացույցը

Երկարատև հեռուստացույց նայելը վատացնում է տարեցների հիշողությունը...

Սեռական կյանքը 50-ից հետո. տարիքը լուրջ գործոն չէ

Կա մի կարծրատիպ, որ 50 տարեկանից հետո սեռական կյանք գոյություն չունի, իսկ եթե լինում է, ուրեմն...

Ինչպե՞ս պետք է սնվեն 50-ն անց կանայք

Դաշտանադադարի շրջանում կինն ավելի արագ է գիրանում, քանի որ մկանային զանգվածն սկսում է փոխարինվել...

© 2019 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo