Կլինիկական նոր ուղեցույցի ներկայացում

img

Փետրվաի 12-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայացավ շաքարային դիաբետով տարեցների խնամքի բարելավման կլինիկական ուղեցույցի ներկայացումը։

 

Ուղեցույցի նպատակն է՝ լուսաբանել տարեցների մոտ շաքարային դիաբետի վարման առանձնահատկությունները, առաջարկել հիվանդության վարման վերաբերյալ ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև բարձրացնել հատկապես առաջնային օղակի բժիշկների կողմից իրականացվող ախտորոշիչ և բուժական միջոցառումների արդյունավետությունը։

 

Այս կլինիկական ուղեցույցի ադապտացումը հայ իրականությանն առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ մշակված են բազմաթիվ ուղեցույցեր շաքարային դիաբետի վարման համար, բայց դրանցից քչերն են նախատեսված հենց տարեցների համար։

 

Ուղեցույցը մշակվել է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կազմած աշխատանքային խմբի կողմից՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ:

 

Շնորհակալություն ենք հայտնում աշխատանքային խմբի բոլոր անդամներին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին, ինչպես նաև ուղեցույցի մշակման աշխատանքներին իրենց աջակցությունը, խորհրդատվությունը և մասնագիտական գիտելիքները տրամադրած գործընկերներին՝ հանձին ՀՀ ԱՆ ԱԱԻ Կլինիկական ուղեցույցերի և գործելակարգերի մշակման բաժնի գիտական ղեկավար Հ. Մանգոյանի: 

 

Հոդվածը վերահրապարակելիս հղումը gerontology.am կայքին պարտադիր է։

233
26/06/2019 14:43:07

Կարդացեք նաև

Հիշողության վատացումը և հեռուստացույցը

Երկարատև հեռուստացույց նայելը վատացնում է տարեցների հիշողությունը...

Սեռական կյանքը 50-ից հետո. տարիքը լուրջ գործոն չէ

Կա մի կարծրատիպ, որ 50 տարեկանից հետո սեռական կյանք գոյություն չունի, իսկ եթե լինում է, ուրեմն...

Ինչպե՞ս պետք է սնվեն 50-ն անց կանայք

Դաշտանադադարի շրջանում կինն ավելի արագ է գիրանում, քանի որ մկանային զանգվածն սկսում է փոխարինվել...

© 2019 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo