Մարդու հոգեբանական տարիքը․ թեստ և մեթոդիկա

img

Այս թեստի շնորհիվ կարելի է ինքնուրույն գնահատել ձեր կյանքի տարբեր ժամանակահատվածները՝ ներառյալ անցյալը և ապագա հեռանկարները, և որոշել սեփական հոգեբանական տարիքը: Դրա համար պետք է ուշադիր կարդալ մեր պահանջները, կատարել հանձնարարությունը, ստանալ արդյունքը և ծանոթանալ դրա մեկնաբանությանը:

1. Մտովի պատկերացրե՛ք ձեր ողջ կյանքը՝ անցյալը, ներկան, պոտենցիալ ապագան: Ի՞նչ եք կարծում, մինչև որ տարիքը դուք կապրեք (տվեք քիչ թե շատ իրական գնահատական, փորձեք ճիշտ գնահատել բոլոր հանգամանքները):

Բեռնել աղյուսակը 

2. Աղյուսակի «Տարիք» հատվածում շրջանակի մեջ վերցրե՛ք ձեր կողմից նշված տարիքին համապատասխան թիվը (մինչ հինգ տարի ճշգրտությամբ):

3. Իսկ այժմ աղյուսակի օգնությամբ փորձե՛ք գնահատել ձեր կյանքի ամեն հինգամյակը՝ ըստ կարևոր իրադարձություններով դրա հագեցվածության:

Իրադարձությունները կարող են լինել փոփոխությունները բնության և հասարակության, ձեր ներքին աշխարհի (մտքերի, զգացմունքների, ապրումների), ձեր առողջության, ընտանիքի, աշխատանքի, ուսման, ընկերների հետ հարաբերությունների վերաբերյալ և այլն:

4. Ելնելով «իրադարձություն» բառի այս հասկացումից՝ գնահատե՛ք սկզբից առաջին հնգամայակի հագեցվածությունը (մինչ հինգ տարեկանը): Ձեր գնահատականը նշե՛ք աղյուսակի համապատասխան վանդակում (+) նշանով, հաշվի առնելով, որ 10 միավորը հագեցվածության առավելագույն աստիճանն է, իսկ 1 միավորը՝ նվազագույն:

5. Նույն կերպ գնահատե՛ք բոլոր մնացած հինգամյակների հագեցվածությունը (ինչպես անցյալ, այնպես էլ ապագա՝մինչ մեր կողմից նշած տարիքը):

Ուշադրությո՛ւն: Ամեն հնգամյակը պետք է ունենա միայն մեկ գնահատական՝ ըստ հագեցվածության, բայց պարտադիր պետք է ունենա:


6. Հաշվե՛ք բոլոր հնգամյակների միավորների ընդհանուր գումարը (անցյալ և ապագա):
7. Հաշվե՛ք՝ քանի միավոր է հասնում ամեն անցած հնգամյակին: Եթե դուք, օրինակ, 30 տարեկան եք, ապա հարկ է վերցնել գումարը 1-5-ից 26-30-ը ներառյալ: Սակայն եթե դուք 31 տարեկան եք, ապա հարկավոր է փոքր փոփոխություն՝ առկա բալերի գումարին ավելացրեք 1/5 միավոր, որը 31-35 տողում է: Եթե դուք 32 տարեկան եք, ավելացրեք 2/5 նույն բալից, եթե 33` 3,5 և այլն:
8. Բաժանե՛ք «անցյալի» միավորները բոլոր հնգամյակների միավորների ընդհանուր գումարին:
9. Բազմապատկե՛ք այդ ցուցանիշը ձեր ենթադրած կյանքի տևողությամբ:
10. Ի՞նչ թիվ ստացաք։ Հենց այդ էլ ձեր հոգեբանական տարիքն է։

Այժմ ծանոթացե՛ք այդ թեստի մեկնաբանությանը: Համեմատե՛ք հոգեբանական տարիքի ստացված արդյուքը ձեր իրական ժամանակագրական տարիքի հետ: Եթե հոգեբանորեն դուք շատ ավելի մեծ եք ձեր տարիքից, ապա հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել կյանքի հեռնկարներին, մտածել ձեր պլանների, նպատալների մասին: Իսկ եթե դուք հոգեբանորեն շատ ավելի երիտասարդ եք, դա վկայում է չափից առավել լավատեսության մասին, քանի որ ձեր հեռանկարը նախատեսված է ավելի երկար ժամանակի համար, քան այն, որը դուք իրականում ունեք: Այն հարցին, թե որն է ավելի լավ՝ ձեզ սեփական տարիքից երիտասա՞րդ զգալ, թե՞ մեծ, ճիշտ կլինի հետևյալ պատասխանը. հոգեբանական և քրոնոլոգիական տարիքները չպետք է իրարից շատ հեռու լինեն (տարբերությունը չպետք է գերազանցի 3-4 տարին): Եվ եթե երիտասարդ ժամանակ բնական է ձեզ զգալ մի փոքր մեծ, իսկ մեծ տարիքում՝ առավել երիտասարդ, ապա հասուն տարիքում կարևոր է հեռանկարի և փորձի ներդաշնակություն:

Հոգեբանական տարիքի ախտորոշման մեթոդիկա

1. Ես ինձ զգում եմ X1 տարեկան:
2. Իմ արտաքին տվյալներով ինձ կարելի է համարել X2 տարեկան:
3. Իմ հետաքրքրությունները նույնն են, ինչ-որ հատուկ են X3 տարեկան մարդուն:
4. Ամենօրյա կյանքում ես ինձ զգում եմ այնպես, ինչպես X4 տարեկան մարդը:

Հոգեբանական տարիքը = (X1+ X2+X3+X4):4

 

Հոդվածի վերահրապարակման դեպքում սկզբնաղբյուրի ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է։

344
24/06/2019 06:27:51

Կարդացեք նաև

Կանխում ենք տանն ընկնելը

Ընկնելուն հաճախ նպաստում են արտաքին պատճառները, որոնց ոչ ոք ուշադրություն չի դարձնում առօրյայու.....

Սննդի հիմնական բաղադրամասերը

Մարդկանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան ապահովող կարևորագույն բաղադրամասերը․․․

Ֆիզիկական ակտիվություն․ հանձնարարականներ

Մեծահասակների համար ֆիզիկական ակտիվությունը նույնքան կարևոր է, որքան երիտասարդների համար․․․

© 2019 gerontology.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կայքից ամբողջական կամ մասնակի մեջբերումներ կատարելիս ակտիվ հղումը gerontology.am-ին պարտադիր է:

Ստեղծել էHayrapetyanStyle և e_logo