Դելիրիում

Դելիրիում

Սահմանումը և տերմինները

 

  • Դելիրիումը (խառնվածություն) սուր, կյանքին սպառնացող վիճակ է, որը արտաահայտվում է գիտակցության, ուշադրության և այլ ճանաչողական ֆունկցիաների խանգարումներով, նվազած կամ բարձր հոգեշարժիչ ակտիվությամբ, «քնել-արթուն լինելու» ցիկլի խանգարումով, պահվածքով:
  • Սխալ տերմինների տարբերակներն են՝ «վերակենդանացման փսիխոզ», «ուղեղի սուր սինդրոմ», «թունավոր նյութափոխանակության էնցեֆալոպաթիա»:
  • Ընդունված տերմիններն են «դելիրիում», ինչպես նաև՝ «շփոթվածության սուր վիճակ», «գերիատրիկ դելիրիում»:

 

 

 

 

Տարածվածությունը

 

  • Տարեց մարդկանց մոտ հիվանդության առաջացման ընդհանուր ցուցանիշը 29-64% է:
  • Թերապևտիկ պրակտիկայում դելիրիումի առաջացումը 11-ից 42% է կազմում:
  • Վերակենդանացման բաժանմունքում տարեց մարդկանց դեպքում դելիրիումի առաջացումը հասնում է 70-87%:
  • Դելիրիումը հաճախ չի ախտորոշովում 2/3 դեպքերում:

 

Պաթոգենեզ

 

Պաթոգենեզը մինչև վերջ ուսումնասիրված չէ․ կան տարբեր տեսություններ: Ըստ առաջատար տեսություններից մեկի՝ դելիրիումի զարգացումը կապված է նեյրոտրանսմիտեր համակարգերի խախտման հետ: Նաև նշվում է քոլիներգիկ համակարգի նվազումը և դեֆամինի ակտիվության գերակշռումը: Տվյալ առանձնահատկության հետ կապված են դեղորայքների դելիրիոգեն էֆեկտը՝ հակաքոլիներգիկ և դոֆամիներգիկ էֆֆեկտների հետ:

 

 

Ռիսկի գործոններ

 

  • Դելիրիումի առաջացման պատճառն ունի բազմագործոն բնույթ,
  • Դելիրիումի զարգացմանը նպաստող ռիսկի գործոնները ընդունված է բաժանել 2 խմբի՝ տրամադրվածների և հրահրվածների․
  1. Նախօրոք տրամադրող գործոնները այն վիճակներն են, որոնք նպաստում են տարեց մարդկանց ֆիզիկական և հոգեկան խոցելիությանը,
  2. Հրահրող գործոնները տարբեր տիպի սուր վիճակներն են, որոնք անմիջականորեն առաջացնում են դելիրիում:
  • Յուրաքանչյուր հիվանդ ունի ռիսկի գործոնի առանձնահատուկ պրոֆիլ:
  • Որպես կանոն՝ դելիրիումի զարգացումն առաջացնում է նախօրոք տրամադրող և հրահրող գործոնների համադրություն, թեպետ որոշ դեպքերում նույնիսկ մի ռիսկի գործոնը կարող է առաջացնել տվյալ խանգարումը:

Դելիրիումի զարգացման հիմնական ու նախօրոք տրամադրող ռիսկի գործոններն են դեմենցիան, դեպրեսիան, բազմադեղաբուժությունը, ալկոհոլիզմը, քրոնիկական անքնությունը, զգայական դեֆիցիտը:
Դելիրիումի զարգացման հիմնական հրահրող ռիսկի գործոններն են մեզի պահումը, փորկապությունը, սուր անքնությունը, հանգստացնող, հակաքոլիներգիկ, հոգեակտիվ դեղամիջոցների օգտագործումը, վարակային գործընթացները, ցավային համախտանիշը, հիպօքսիան, անեմիան:

 

 

Կլինիկական պատկեր

 

Դելիրիումի հիմնական կլինիկական բնութագրիչներն են․

  • Սրացված սկիզբ և ալիքաձև ընթացք,
  • ուշադրության խանգարում,
  • անկազմակերպ մտածելակերպ,
  • գիտակցության խանգարում:

 

 

Դելիրիումի ախտանշաներն են.

 

  • Անկազմակերպ վիճակը,
  • վարքի խանգարումը,
  • հաղորդակցման խանգարումը,
  • պատրանքները կամ հալուցինացիաները:

Ըստ հիվանդի հոգեշարժիչ ակտիվության փոփոխության՝ առանձնացնում են դելիրիումի մի քանի ենթատիպեր՝  հիպերակտիվ, հիպոակտիվ և խառը:

 

Հիպերակտիվ ենթատիպ    

 

•    Հոգեշարժիչ գրգռում,
•    ագրեսիվություն,
•    հալուցինացինաեր (հաճախ տեսողական),
•    պատրանքներ,
•    հաճախ նշանակվում է դեղորայքային բուժում։    

 

Հիպոակտիվ ենթատիպ

 

•    Քնկոտություն,
•    ապատիա,
•    խառնաշփոթ վիճակ,
•    մեկուսի վիճակ,
•    ռեակցիայի դանդաղում,
•    տարեց մարդկանց դեպքում հաճախ հանդիպող ենթատիպ է (65%),
•    հաճախ վատ է ախտորոշվում,
•    հաճախ շփոթում են դեպրեսիայի հետ,
•    ամենավատ կանխատեսումն է։    

 

Խառը ենթատիպ

 

Հիպերակտիվ և հիպոակտիվ ենթատիպերի խառնուրդն է:

 

Ախտորոշում

 

Գիտակցության խանգարումը գնահատելու սանդղակը ունի բարձր զգայունություն և առանձնահատկություն: ԳԽԳՍ-ն թույլ է տալիս գնահատել ուշադրության, մտածելու վիճակը, գիտակցության մակարդակը:  

 

Ախտորոշումն իրականացնելու մարտավարություն

 

  • Դելիրիումը պետք է գնահատվի որպես կյանքին սպառնացող վիճակ, այն պահանջում է ախտորոշումն իրականացնել իր ժամանակին:
  • Ստացիոնար օգնության դեպքում դելիրիումով հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժնում այնքան ժամանակ, մինչև կարգավորվում են կյանքի համար կարևոր ցուցանիշները, հետո ընդհանուր բաժանմունքում՝ ինտենսիվ դիտում իրականացնելու սենյակում։
  • Հիմնական խնդիրը դելիրիումի վիճակը պահպանող գործոնները հեռացնելն է:
  • Մինչ վիճակի լավանալը, պետք է գնահատել՝ ըստ ԳԽԳՍ-ի:
  • Դելիրիումով հիվանդների բուժումը պետք է իրականացվի վերակենդանացման բաժանմումքում՝ ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակում, բազմամասնագիտական խմբի հետ, որտեղ աշխատում են պրոֆիլային բաժանմունքի բժիշկը, գերիատրը, հոգեբանը:
  • Խմբի խնդիրն է անհատական և համակարգված մոտեցում ցույց տալ հիվանդին՝ հեռացնելով սոմատիկ, անոթային, նյութափոխանակության հետ կապված, վարակային և այլ տարբեր գործոններ, որոնք ընկած են դելիրիումի հիմքում:
  • Պարտադիր հետազոտություններ են՝  ԷՍԳ,  արյան ընդհանուր, մեզի ընդհանուր, գլյուկոզայի համար արյան բիոքիմիական, կրեատինը, ALT, AST, էլեկտրոլիտները հետազոտությունները:

 

Դեղորայքային բուժման մոտեցումներ

 

  • Չկա լուրջ ապացուցված հիմք դելիրիումի դեպքում ինչ-որ դեղամիջոցներ օգտագործելու համար (չեն լավացնում շարունակականությունը և կանխատեսումները): 
  • Հակահոգեբանական միջոցները նշանակվում են ցուցիչների առկայության դեպքում, զգուշությամբ դեղաքանակի սահմանափակմամբ և օգտագործման երկարաժամկետությամբ:
  • Հակահոգեբանական դեղերն օգտագործելու ցուցիչներն են դելիրիումի հիպերակտիվ ենթատիպը, որն արտահայտված է ագրեսիվությամբ, պահվածքի խանգարման պատճառով հիվանդի կյանքին կա՛մ առողջությանը, կա՛մ շրջապատին վտանգ սպառնալը, հիվանդի բուժման ընթացքին ակտիվորեն խանգարելը:

 

Կանխարգելում

 

  • 65-ից բարձր տարիք ունեցող բոլոր հիվանդներին անհրաժեշտ է անցկացնել դելիրիումի զարգացմանը հրահարող և տրամադրող ռիսկի գործոնների գնահատում, հետագայում ուղղող գործոնների միջոցով վերացում:
  • Դելիրիումի վերականգնման հարցերին մեծ ուշադրություն պետք է դարձնեն վիրաբույժները և վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցները:
  • Ռիսկի գործոնների առկայության դեպքում պետք է գնահատել դելիրիումի զարգացման ռիսկի մակարդակը՝ վիրաբուժական միջամտության ժամկետները որոշելու հարցին որոշակիորեն խառնվելով, համապատասխան մասնագետների մոտ ուղարկելուց հետո և տվյալ գործոնների ազդեցությունը նվազագույնի հասցնելով:
  • Կոգնիտիվ խանգարումները պետք է վերանայվեն՝ որպես ամենատարածված և կարևոր ռիսկի գործոններ դելիրիումի զարգացման համար, և պահանջեն  հիվանդի ճանաչողական վիճակի գնահատում:
     

Հոդվածը կազմեց Սյուզաննա Ղազարյանը, խմբագրեց Մերի Սարգսյանը, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Հոդվածից մեջբերումներ անելիս կամ այն վերահրապարակելիս ակտիվ հղումը սկզբնաղբյուր www.gerontology.am -ին պարտադիր է։

20.08.2021 12:49 Նյութը դիտվել է՝ 75 անգամ: