Գերիատրիայի 1-ին համահայկական միջազգային կոնգրես

Հանուն առողջ ծերության
2018 թ-ի սեպտեմբերի 28-29-ը Երևանում կայացավ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) համատեղ կազմակերպված Գերիատրիայի առաջին համահայկական միջազգային կոնգրեսը։
Հայտնվելով ծերացող հասարակությունների շարքում՝ Հայաստանի համար խիստ կարևոր է գերիատրիկ ծառայությունների ներդնումն ու գերիատրիա գիտաճյուղի զարգացումն այնպես, ինչպես զարգացած է օրինակ մանկաբուժությունը։ Հայտնի է, որ տարեց հասակում ծերացող օրգանիզմի օրինաչափություններին համապատասխան փոխվում են նաև հիվանդությունների ու դրանց բուժման ընթացքը, ի հայտ են գալիս միայն տարեց հասակին հատուկ համախտանիշներ ու ախտանշաններ, որոնց ճիշտ շտկում-բուժումը կարող է էապես բարձրացնել տարեցների կյանքի որակը։
Ընտրված հայ և արտասահմանից հրավիրված դասախոսները և՛ գիտական, և՛ աշխատանքային հարուստ փորձ ունեցող բարձրակարգ մասնագետներ են՝ գերիատրներ, և ծրագրում ներառված էին այնպիսի թեմաներ, որոնց իմացությունն անկասկած կբարձրացնի մասնակից բժիշկների մասնագիտական իրատեղյակությունը, Հայաստանում գերիատրիայի խնդիրների մասին իրազեկվածության աստիճանը և կնպաստի նոր գիտելիքների յուրացմանն ի շահ տարեց հիվանդների և նրանց կյանքի որակի բարելավման։
Կոնգրեսի ընթացքում դասախոսություն կարդացին մասնակցում են ծերաբուժության՝ գերիատրիայի ոլորտում միջազգային համբավ ունեցող մասնագետներ Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից և Հայաստանից։ Բացման խոսքով հանդես եկան Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Արթուր Թորոսյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը:
Համաժողովը հավաստագրված էր Առողջապահության նախարարության կողմից և մասնակիցներին կշնորհվեն ՇՄԶ կրեդիտներ։ Կոնգրեսին անվճար մասնակցեց ավելի քան 250 թերապևտ և ընտանեկան բժիշկ՝ ժամանած Հայաստանի տարբեր մարզերից։
Կոնգրեսի նպատակն էր՝
- Եզակի հարթակ ստեղծել տեղի և արտասահմանից ժամանած առաջատար բժիշկների, գիտնականների, առողջապահության ոլորտում աշխատող մասնագետների և խնդրով հետաքրքրվող անձանց հաղորդակցման և փորձի փոխանակման համար։
- Ներկայացնել ծերացող հասարակության մեջ գերիատրիկ բժշկության կարևոր դերը, բարձրացնել գերիատրիայի և գերոնտոլոգայի մասին իրազեկվածության աստիճանը։
- Առաջնային օղակի բժիշկներին ներկայացնել համակցված հիվանդություններով տարեց հիվանդների բուժման և վերահսկման մեթոդները։
- Ծանոթացնել տարիքով պայմանավորված հիվանդությունների առանձնահատկություներին և դրանց բուժման մոտեցումներին։
Կոնգրեսի դասախոսական կազմին և թեմաներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ
ՄԵԴԻԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՄԱՍԻՆ
- armenia.unfpa.org Մեկնարկեց ծերաբուժության առաջին համահայկական միջազգային կոնգրեսը
- yerevan.today Հայաստանը՝ ծերացող երկիր. ինչպե՞ս զարգացնել ծերաբուժությունը Հայաստանում