Հումորի և հեգնանքի դրական ազդեցությունը տարեցների հոգեկան առողջության վրա

Հումորի և հեգնանքի դրական ազդեցությունը տարեցների հոգեկան առողջության վրա

Հումորաթերապիան (գելոտոլոգիա) համարվում է հին «բուժման» միջոց։ Մինչև այժմ էլ ծաղրածուների մասնակցությամբ  կրկեսային ներկայացումները դիտվում են մեծ ոգևորությամբ։ Չնայած  նրան, որ հումորաթերապիան համարվում է ոչ ստանդարտ հոգեբանական մեթոդ և միգուցե ծիծաղի օգտակարության մասին գիտեն շատերը, այնուամենայնիվ, կան նրբություններ, որոնք առաջարկում են հոգեբան մասնագետները, և որը կարող եք կիրառել տարբեր իրավիճակներոմ՝  իմանալով այդ մեթոդների դրական ազդեցությունների մասին հստակ տեղեկատվություն։

 

Հումորը նպաստում է ձեր դիալեկտիկ մտածողության զարգացմանը, որը թույլ է տալիս իրավիճակները ընկալել մի քանի կողմերից։ Օրիակ՝ եթե ձեզ հետ որևէ մեկը խոսել է ձեզ համար ոչ ընդունելի թեմայի մասին,  ապա դուք կկարողանաք իրավիճակը ընկալել նաև այլ տեսանկյունից։ Առաջին հայացքից հնարավոր է, որ ձեզ թվա, թե ոչ մի կապ չկա հումորի և մտածողության միջև, սակայն հումորային մտածողությունը իր բնույթով ճկուն է և բազմակողմանի, որն էլ հնարավորություն է տալիս իրավիճակը ընկալել նորովի՝ առանց կաղապարների։ 

 

 

Հումորը  շատ օգտակար է տարեցների համար, քանի որ հնարավորութուն է տալիս բարդ իրավիճակները հաղթահարել հումորի միջոցով։ Հետևաբար՝ ձեզ համար օրվա ծրագրում միշտ ունեցեք որևէ ժամանակ, որը տրամադրեք ձեզ դուր եկած հումորային հաղորդման դիտմանը, որը բարձրացնի  տրամադրությունը։ Բացի այդ կարող եք ինքերդ հումորներ ընթերցել կամ ուղղակի հյուրընկալվեք այն ծանոթներին, որոնք տալիս են մեծ չափաբաժնով էներգիա և լիարժեքորեն վստահ եղեք, որ օրվա ընթացքում կլինեէ առույգ և էներգիայով լեցուն։ 

 

Հումորային բեմականացումները հումորաթերապիայի մի մասն են կազմում և օգտակար են տարեցների հոգեկան առողջության համար։ Խաղի շրջանակում միաժամանակ իրականացվում է երկու գործառույթ՝ մի կողմից մասնակիցը վերցնում է որևէ դեր և այն փորձում խաղարկել, մյուս կողմից սովորում է վերահսկել իր վարքը։ Բավականին իրատեսական է այն փաստը, որ եթե որևէ իրավիճակ դիտարկենք հումորային կոնտեքստում, ապա այն գրեթե չի տարբերվի իրական իրավիճակից, այստեղ շանս ունենք տեսնել ինքներս մեզ այդ դերում և հետագայում շտկել վարքի նման մոտեցումները։ Այս ամենը գալիս է նրանից, որ, դեր վերցնելով, միևնույն է, մեր ներքին մոտիվներին ենք հարմարեցնում և դերում տեսնում ենք մեր որևէ հատկանիշ կամ բնավորության գիծ, որը արդեն հնարավորություն ունենք ուղղելու։ Բացի իրատեսական լինելը հումորը ձեզ համար կարող է դառնալ գերգնահատված իրավիճակի մոդել, որը դուք կարող եք հասցնել իր գագաթնակետին, և տեսնել ձեր բնավորության մութ անկյունները, որից հետո աշխատելը և ուղղելը ավելի հեշտ է դառնում։

 

Զ. Ֆրոյդը ասում էր, որ սրամտությունը սկսվում է կռահումից, որը ձևափոխվում և վերածվում է ըմբռնման, որը դառնում է ծիծաղ։ Այս ամենը մտածողության ոչ ստանդարտ ձև է և յուրօրինակ մտավոր զարգացման տարբերակ։ Առհասարակ հումորը ազդում է ինչպես մեր հուզական, այնպես էլ կոգնիտիվ ոլորտի վրա։ Հին  աշխարհում ինտելեկտի չափման միավորներից է եղել նաև հոմորի զգացումը, սակայն հումորը նաև հակասություն է, և կարող է բացասական ազդել ձեզ վրա, եթե դրան պատրաստ չեք։ Հումորը իրավիճակի այնպիսի փոփոխում է, որ շատերի մտքով չէր անցնի, ընդ որում այն կարելի է նաև իրավիճակի սրված արտացոլման ձև համարել։ Բացի այդ՝ կարելի է հումորի միջոցով ստանալ գերագնահատված վիճակ․ այսինքն՝ սուր իրավիճակները և այն ավելի ակնառու դարձնել, հումորը շատերը կիրառում են ծաղրանկարների մեջ՝ ընդգծելով  մեծամասամբ թերությունները։ Վերջինս էլ հիմք դրեց մի ուղղության, որը անվանում են ինքնահեգնանք։ 

 

Ինքնահեգնանքը կամ ինքնածաղրանքը ոչ բոլորին է բնորոշ, ոչ բոլորը կարող են ունենալ սեփական անձի հանդեպ քննադատական վերաբերմունք։ Հատկապես տարեցների համար այն բավականի օգտակար հմտություն է կամ հատկանիշ, որը կօգնի սեփական տարիքին, սեփական արտաքին փոփոխություններին վերաբերել բավական հանգիստ և հումորով։ Փորձեք կատակներ անել ձեր տարիքի վերաբերյալ, փորձեք տարածել այն ձեր շրջապատում և վարակեք բոլորին ձեր դրական նախատրամադրվածությամբ, դուք այն եք, ինչ կաք, և եթե պետք է ինչ-որ բան փոխել, ապա միայն ձեր վերաբերմունքը ձեր հանդեպ։ Սա չի նշանակում, որ դուք պարտադրված եք ծաղել ձեր «ես»-ը, եթե դժվարանում եք ծաղրել բնավորությունը, ապա սկսեք ծաղրել իրավիճակները, որոնք եղել են ձեզ հետ, և որոնք դժվար են տրվել․ օրինակ՝ ծաղրեք, թե ինչպես մոռացաք կատարել մի շատ հասարակ գործողություն։ Առաջին հայացքից այս պարզ վարժանքը կօգնի, որ միտքը մնա սթափ, առույգ և սուր։

 

Աղբյուր՝

  1. А.Л. Фурсов.«Соовременная гелотология: юмор в образовании, психологии, технологиях управления персоналом Поволжский институт управления им. П.А. Столыпина – филиал РАНХиГС, г. Саратов, Россия
  2. Владимировна М. М., «Функции юмора в языковой игре как основа развития интеллектуальной активности личности».-2016г. 

 

Հոդվածը կազմեց Հասմիկ Սարգսյանը, խմբագրեց Մերի Սարգսյանը, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Հոդվածից մեջբերումներ անելիս կամ այն վերահրապարակելիս ակտիվ հղումը սկզբնաղբյուր www.gerontology.am-ին պարտադիր է։

 

01.09.2021 13:43 Նյութը դիտվել է՝ 59 անգամ: