Ինչպես են ծերանում կենդանակերպի նշանները

Ինչպես են ծերանում կենդանակերպի նշանները

Իհարկե, մենք չենք խոսելու այն մասին, թե ովքեր են առաջինը ունենում կնճիռներ կամ սպիտակ մազեր, այլ, ամենից առաջ, ինչպես են կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչներ վերբերում «կյանքի աշնանը»։ Քանի որ կենդանակերպի նշաները, ունենալով տարբեր բնավորություններ, տարբեր ձև էլ ծերանում են։ Մի նշանի ներկայացուցիչները հեշտությամբ են համակերպվում տարիքային փոփոխություններին՝ դառնալով ավելի նուրբ, «տնական» տատիկներ ու պապիկներ, մյուսները կատաղորեն կռվում են ծերության դեմ՝ օգտվելով կոսմետիկ միջոցների ու պլաստիկ վիաբույժների ողջ զինանոցից, մի երրորդ խումբ ամբողջ ուժով երիտասարդանում է՝ չհրաժարվելով շրջազգեստներից, նույնսիկ վաղուց այդ տարիքում չլինելով, իսկ վերջին խումբը ծերանում է ծերության գալուց դեռ շատ ավելի շուտ․․․

 

 

Խոյ

 

 

Խոյերը նախընտրում են չնկատել իրենց տարիքը։ Նրանք ապրում են պահի ազդեցության տակ՝ մտածելով, որ վաղը ընդհանրապես չի գալու։ Նրանց հոգու զգոնությունը օգնում է պահպանել երիտասարդության էներգիան մինչև խորը ծերություն։ Հնարավոր է, որ 60 տարեկան խոյը չհագնի կաշվե բաճկոն, բայց նույն խելահեղ էներգիայով հետաքրքրվի մոտոցիկլետներով, ինչ քառասուն տարի առաջ։

 

Ցուլ

 

Ցուլերը սիրում են լավ ուտել, երբեմն նույնիսկ չափից լավ, դրա համար էլ նրանք հաճախ են քաշ հավաքում։ Տարիների հետ կոտոշավոր ցլերը թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես ավելի քիչ են ճկունանում, բայց պահպանում են կայուն դիմադրողականությունը, նույնիսկ ուշադրություն չդարձնելով հիվանդություններին, նրանք շատ երկար կապրեն։
 

Երկվորյակներ

 

Երիտասարդ տարիքում երկվորյակները իրենց առաջ նպատակներ են դնում և գնում նրանց հետևից՝ բացարձակապես չմտածելով ընթացքը դանդաղեցնելու մասին: Հույս չունենաք, որ երկվորյակները աշխատանքից շուտ կգան տուն, նույնիսկ պատկառելի տարիքում էլ դուք նրանց չեք տեսնի բուխարիկի դիմաց հանգստանալիս։ Նրանց  կարիերայի աճը շարունակվում է մինչև թոշակի անցնելը, իսկ հնարավորության դեպքում՝ նույնիսկ դրանից հետո։

 

Խեցգետին

 

Խեցգետինները լինում են երկու տեսակի՝ երբեք չմեծացող և Մայր Թերեզայի նման ծերության ժամանակ բոլորի մասին հոգալ սիրող։ Ինչպես Առյուծներին, խեցգետիններին ևս դուր է գալիս, որ շրջապատը հարգի իրենց «ազնվական սպիտակները»։ Խեցգետինները իսկական դասական տատիկներ ու պապիկներ են դառնում, որ ուզում է տեսնել երեխաների մեծամասնությունը։

 

Առյուծ

 

Առյուծները, իրենց բնույթով, հանգստացնող ու հանդուգն են, ինչը տարեցտարի ավելի ընդգծված է դրսևորում։ Ծերությանը մոտ առյուծները արդեն կոփված, հանգիստ, վեհանձն ու ավելորդ ճարպերով անձինք են։ Նրանք ձգտում են համընդհանուր հարգանքի, հեղինակության, օրինակ լինելու, այդ իսկ պատճառով նրանք փորձում են հնարավորինս շուտ հասնել կյանքի հիմնական նպատակներին ու հաստատվել։

 

Կույս

 

Կույսերի մեծ մասը տարիքի հետ սկսում է ավելի շատ բացասաբար վերաբերել շրջակա աշխարհին, հատկապես եթե նրանք թույլ են տալիս իրենց չափազանց կրիտիկականությանը վերհսկողությունից դուրս գալ։ Նրանք սիրում են լավ մարզավիճակում ու առողջ լինել, անընդհատ բարելավում են իրենց գլխուղեղի գործունեությունը։ Դրա համար էլ ծերությունը դիմավորում են, որպես կանոն, թեկուզ զուսպ և բավականաչափ խիստ, բայց խելացի տիկնայք ու պարոնայք։

 

Կշեռք

 

Կշեռքները շատ են մտահոգված իրենց արտաքին տեսքով, այդ իսկ պատճառով նրանք ամեն բան անում են, որպեսզի, որքան հնարավոր է երկար, կանխարգելեն կնճիռների ու ավելորդ կիլոգրամների հայտնվելը։ Որպես կանոն՝ այդ ամենը նրանց հաջողվում է։ 80 տարեկան կշեռքները շրջապատին կհամոզեն, որ նույնիսկ 40 էլ չկան։

 

Կարիճ  

 

Մեծ տարիքում կարիճները վսեմ ու արժանապատիվ են դառնում։ Նրանց դուր է գալիս իրենց պատկերացնել տարիների ընթացքում բավականաչափ իմաստնություն հավաքած փիլիսոփաների դերում, և իրականում, հենց այդպես էլ կա։ Բայց, ցավոք, հաճախ տարեց կարիճները չափից ավելի են ամրապնդվում իրենց համոզմունքների ու գաղափարների վրա՝ հասնելով համառության ու մոլուցքի։

 

Աղեղնավոր

 

Աղեղնավորները, խոյերի նման, ողջ ուժով չեն մտածում ծերության մասին։ Երբեմն նույնիսկ այնքան, որ սկսում են անհանգստացնել ուրիշներին իրենց մոտավոր տարիքի վերաբերյալ հարցերով՝ մի քանի հաճոյախոսություն ստանալու ակնկալիքով։ Այնուամենայնիվ, այդ հաճոյախոսությունները սովորաբար արդարացված են, քանի որ աղեղնավորները, չնայած սեփական անձին լիարժեք հոգ տանելու դժկամությանը, կարողանում են մինչև խորը ծերություն պահպանել իրենց գրավչությունը։

 

Այծեղջուր

 

Այծեղջյուրն այն նշանն է, որ ամենից շատն է կապված ժամանակի հետ, հիմնականում այն պատճառով, որ այծեղջուրների հովանավոր մոլորակը ժամանակի պատասխանատուն Սատուրն է։ Բայց հետաքրքիր է, որ այծեղջուրների համար ժամանակը հոսում է հակառակ ուղղությամբ։ Նրանք ծնվում են արդեն մի քիչ «ծերացած», բայց ժամանակի հետ ավելի լուրջ, պատասխանատու ու իմաստուն են դառնում։ Ծերացմանը զուգահեռ ավելանում է նաև մանկականությունը, ուստի մեծ տարիքում նրանք իսկական երեխաներ են դառնում։

 

Ջրհոս

 

Ջրհոսների վրա Սատուրնի ազդեցությունը ևս շատ ուժեղ է, որովհետև նրանք էլ, ինչպես այծեղջուրները, փոքր տարիքում ավելի լուրջ, երբեմն ամբարտավան են լինում։ Տարիների հետ ջրհոսները ավելի ու ավելի էքսցենտրիկ են դառնում, դադարում են հոգալ այն մասին, թե ինչ է իրենց մասին մտածում շրջապատը։ 80 տարեկանում նրանք կարող են դեռևս հագնել բավականին հանդուգն հագուստներ ու վարվել այնպես, ինչպես մտքներին փչի։

 

Ձկներ

 

Ձկները, ինչպես կենդանակերպի ոչ մի այլ նշան, սարսափում են ծերությունից։ Ոչ որքան իրենց արտաքին տեսքի փոփոխությունների, որքան շատ բան չհասցնելու, չապրելու, չանելու պատճառով։ Դրա համար էլ ձկները սիրում են ամփոփել իրենց կյանքի փուլերը, համեմատել մնացորդները և հաշվարկել խնայողությունները։ Բայց որքան քիչ ձկները մտահոգվեն այդ ամենի մասին, այնքան ավելի երկար կապրեն, որովհետև ոչինչ այնքան չի կարճացնում կյանքը, որքան հավերժական անհանգստությունը։
 

Աղբյուրը՝  www.pokolenie-x.com

05.10.2021 13:42 Նյութը դիտվել է՝ 100 անգամ: