Ինչպես օգնություն խնդրել

Ինչպես օգնություն խնդրել

Խնդրելու ունակությունն անմիջականորեն կապված է ընտանիքում ձևավորված դիրքորոշումների հետ։ Դիրքորոշումները ժամանակի ընթացքում մնում են հաստատուն և ազդում են մեր ներկայիս վարքային մոդելի վրա։ Կան վարքային մի շարք մոդելներ, որոնք մեզ որոշ հարցերում օժանդակում են, իսկ որոշ հարցերում՝ խոչընդոտում։ Ահրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել մեր դիրքորոշումներին, հատկապես տարեց հասակում, երբ դրանք սկսել են խանգարել, և չգիտեք ինչպես արձագանքել, ինչպես փոխեք արդեն կարծրացած վարքը։ Հետաքրքրական է, որ օգնություն խնդրելը նույնպես դիրքորոշում է, և եթե ձեզ մշտապես սովորեցրել են, որ այն ամոթալի է, նեղություն է դիմացինի համար, ապա, անգամ խիստ կարիքի դեպքում, դուք օգնություն չեք խնդրի։ Սակայն գոյություն ունի մի մասշտաբային խնդիր, որը կոչվում է՝ «ամեն ինչ ինքնուրույն անելու սինդրոմ», որի դեպքում անձը մտնում է կաղապարված սահմանների մեջ, և չի կարողանում դուրս գալ, որից առավել շատ հենց ինքն է վնասվում։ 

 

Բացի այդ հնարավոր է, որ դուք սահմանափակվեք ոչ միայն ամոթից դրդված, այլև այն պատաճառով, որ որևէ մեկին խիստ վատ վիճակի մեջ կդնեք, եթե որևէ բան խնդրեք կամ դիմացինը կդժվարանա օգնել ձեզ և ստիպված կանի։ Այս և այլ պատճառներ ձեզ դրդում են մարդկային փոխհարաբերություններում բավականին զգույշ լինել, և ստեղծվում են ոչ լիարժեք փոխահարաբերություններ։ Բացի այս ամենից՝ շատերը երբեմն պարզապես օգնության կարիք ունեն, դա լիովին նորմալ է, և չի ենթադրում որևէ պարտավորություն։ Սակայն օգնություն խնդրելու բարդությունն այն է, որ դուք չգիտեք, թե ինչպես կարելի է սկսել։ 

 

Այսպիսի դեպքերում անհրաժեշտ է կիրառել այնպիսի բառեր, որոնք չեն պարունակում ժխտական նախածանցներ, ինչպես օրինակ՝  «եթե նեղություն չէ», «եթե դժվար չէ» և այլն։ Այս և այլ բառերը նախապես դիմացինի դիրքորոշումը որոշում են, որը բարենպաստ ազդեցություն չի ունենում ձեր և ձեր դիմացինի փոխհարաբերությունների վրա։ Փոխարենը կարող եք կիրառել «կարո՞ղ եք»,  «հնարավո՞ր է», այս ամենը ունի դրական ազդեցություն և չի պարունակում բացասական երանգներ։ 

 

Բացի վերոնշյալ պատճառներից է նաև օգնություն խնդրելու տարբերակների բացակայությունը, որ մեկ բառով կարելի է անվանել բանաձև։ Հաշվի առնելով այդ փաստը՝ առաջարկում ենք հետևյալ  բանաձևը S-R, որտեղ S-ը ազդակն է, իսկ R-ը պատասխանը։ Հետևաբար՝ նախապես ճիշտ ձևակերպելով խնդրանքը՝ կստանանք համարժեք պատասխան։ Բացի այդ, նորմալ է նաև բացասական պատասխանը, և դրան նույնպես պետք է մտովի տրամադրված լինեք, միշտ չէ, որ բոլորը կարող են տվյալ պահին օգնել ձեզ։

 

Օգնություն խնդրել պետք է և նույնիսկ անհրաժեշտ է, եթե դու․․․

 

  • չես կարող կռանալ և վերցնել հատակին ընկած իրերդ,
  • դժվար ես քայլում,
  • քեզ վատ ես զգում և  այլն։

 

Բացի օգնություն խնդրելուց՝ պետք է հիշել, որ մեր օգնությունը նույնպես կարևոր է դիմացինի համար այնքան, որքան մերը նրա համար։ Ուստի օգնեք, երբ հնարավություն ունեք, մերժեք, երբ իսկապես չեք կարող օգնել, օգնեք, եթե դիմացինը խնդրել է, և հիշե՛ք, որ բարի գործը արդեն իսկ նվեր է և փոխհատուցում։ 

 

Հոդվածը կազմեց հոգեբան Հասմիկ Սարգսյանը, խմբագրեց Մերի Սարգսյանը, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Հոդվածից մեջբերումներ անելիս կամ այն վերահրապարակելիս ակտիվ հղումը սկզբնաղբյուր www.gerontology.am-ին պարտադիր է։

 

Աղբյուր՝ www.psychologies.ru 

 


 

11.10.2021 11:37 Նյութը դիտվել է՝ 12 անգամ: