Գերիատրիայի զարգացման վերաբերյալ քննարկում ՀՀ ԱՆ պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հետ

Գերիատրիայի զարգացման վերաբերյալ քննարկում  ՀՀ ԱՆ պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հետ

Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Արթուր Թորոսյանն այսօր հանդիպում ունեցավ ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյան հետ։

 

Ներկայացվեցին Ասոցիացիայի գործունեության 5 տարիների ընթացքում գերիատրիայի և գերոնտոլոգիայի զարգացման նպատակով իրականացված աշխատանքները, կրթական, գիտական և ֆինանսական ոլորտներում Ասոցիացիայի գործընկերների ու փորձագետների շրջանակը, առկա ռեսուրսները և ձեռքբերումները, որոնք ամուր հիմք են ձևավորել ոլորտի զարգացման համար։

 

Ա. Ավանեսյանը, արդեն իսկ ծանոթ լինելով անցած ծրագրերին, ողջունեց Ասոցիացիայի գործունեությունը և պատրաստակամություն հայտնեց համատեղ աշխատելու։ Քննարկվեցին ընթացիկ ծրագրերը, հետագա անելիքները, Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի և ՀՀ Առողջապահության նախարարության ներգրավվածությունը ոլորտի զարգացման և կատարելագործման ճանապարհին։

 

Միասին հանուն արժանապատիվ կյանքի ու արժանավայել ծերության։

 

 

 

 

 

08.06.2021 17:38 Նյութը դիտվել է՝ 412 անգամ: