ԲՈւԺՔՐՈՋ ԴԵՐԸ ԳԵՐԻԱՏՐԻԱՅՈւՄ․
մասնագիտական հմտությունների զարգացման դասընթաց

Դասւնթացն իրականացվել է 2018 թվականի մայիսի 26-27-ը՝ Աղվերանի Բեսթ Վեսթերն հյուրանոցում։ Ծրագրում ներգրավված էր Երևանի մի շարք հիվանդանոցների, տուն-ինտերնատների, հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների (Նորքի տուն-ինտերնատ, Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ, Երևանի շտապբուժօգնություն, Առաքելություն Հայաստան, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն, Արմենիա ՀԲԿ, Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոց․ սպասարկման կենտոն, Մեդլայն Կլինիկ ԲԿ, Թիվ 2 բուժմիավորում, Հայկական կարմիր խաչի ընկերության Լոռու մասնաճյուղ) 20 բուժքույր, որոնք աշխատում են տարեցների հետ։
Երկօրյա ինտերակտիվ դասընթացի խնդիրը բուժքույրներին տեսական գիտելիքներով և պրակտիկ հմտություններով զինելը, տարեցների (ինչպես հիվանդ, շարժունակությունից զրկված, այնպես էլ առողջ անձանց) խնամքի առանձնահատկություններին, ժամանակակից մոտեցումներին և տեխնիկաներին ծանոթացնելն էր։

Դասընթացն իրականացվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի օժանդակությամբ։

ԳԵՐԻԱՏՐԻԱ․ ՀԻՎԱՆԴՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈւԹՅՈւՆՆԵՐԸ
ՏԱՐԵՑ ՀԱՍԱԿՈւՄ․ կոնֆերանս

Կոնֆերանսը կայացել է 2018 թվականի մարտի 7-ին, Երևանում՝ Անի Պլազա հյուրանոցում։ Այն մուլտիդիսցիպլինար հանդիպում էր, որի ընթացքում իրենց ոլորտում առաջատար
մի շարք անվանի բժիշկներ ներկայացրին տարեց հասակին բնորոշ հիվանդությունների առանձնահատկությունները։
Կոնֆերանսի նպատակն էր՝ նպաստել գերիատրիական գիտելիքների հարստացմանը եւ դրանց պրակտիկ կիրառմանը, առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների, ընտանեկան բժիշկների եւ ոլորտի զարգացմամբ հետաքրքրվող մասնագետների միջեւ համագործակցության ստեղծմանն ու ընդլայնմանը։


Կոնֆերանսն իրականացվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի օժանդակությամբ։
Ինֆորմացիոն նամակ
Տեսանյութ