ՄԱՐԴՈւ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՔԸ․ ԹԵՍՏ ԵՎ ՄԵԹՈԴԻԿԱ

Այս թեստի շնորհիվ կարելի է ինքնուրույն գնահատել ձեր կյանքի տարբեր ժամանակահատվածները՝ ներառյալ անցյալը և ապագա հեռանկարները, և որոշել սեփական հոգեբանական տարիքը: Դրա համար պետք է ուշադիր կարդալ մեր պահանջները, կատարել հանձնարարությունը, ստանալ արդյունքը և ծանոթանալ դրա մեկնաբանությանը:
1. Մտովի պատկերացրե՛ք ձեր ողջ կյանքը՝ անցյալը, ներկան, պոտենցիալ ապագան: Ի՞նչ եք կարծում, մինչև որ տարիքը դուք կապրեք (տվե՛ք քիչ թե շատ իրական գնահատական, աշխատե՛ք ճիշտ գնահատել բոլոր հանգամանքները):

Բեռնել աղյուսակը

2. Աղյուսակի «Տարիք» հատվածում շրջանակի մեջ վերցրե՛ք ձեր կողմից նշված տարիքին համապատասխան թիվը (մինչ հինգ տարի ճշգրտությամբ):

3. Իսկ այժմ աղյուսակի օգնությամբ փորձե՛ք գնահատել ձեր կյանքի ամեն հինգամյակը՝ ըստ կարևոր իրադարձություններով դրա հագեցվածության:

Իրադարձությունները կարող են լինել փոփոխությունները բնության և հասարակության, ձեր ներքին աշխարհի (մտքերի, զգացմունքների, ապրումների), ձեր առողջության, ընտանիքի, աշխատանքի, ուսման, ընկերների հետ հարաբերությունների վերաբերյալ և այլն:

4. Ելնելով «իրադարձություն» բառի այս հասկացումից՝ գնահատե՛ք սկզբից առաջին հնգամայակի հագեցվածությունը (մինչ հինգ տարեկանը): Ձեր գնահատականը նշե՛ք աղյուսակի համապատասխան վանդակում (+) նշանով, հաշվի առնելով, որ 10 միավորը հագեցվածության առավելագույն աստիճանն է, իսկ 1 միավորը՝ նվազագույն:
5. Նույն կերպ գնահատե՛ք բոլոր մնացած հինգամյակների հագեցվածությունը (ինչպես անցյալ, այնպես էլ ապագա՝մինչ մեր կողմից նշած տարիքը):

Ուշադրությո՛ւն: Ամեն հնգամյակը պետք է ունենա միայն մեկ գնահատական՝ ըստ հագեցվածության, բայց պարտադիր պետք է ունենա:
6. Հաշվե՛ք բոլոր հնգամյակների միավորների ընդհանուր գումարը (անցյալ և ապագա):
7. Հաշվե՛ք՝ քանի միավոր է հասնում ամեն անցած հնգամյակին: Եթե դուք, օրինակ, 30 տարեկան եք, ապա հարկ է վերցնել գումարը 1-5-ից 26-30-ը ներառյալ: Սակայն եթե դուք 31 տարեկան եք, ապա հարկավոր է փոքր փոփոխություն՝ առկա բալերի գումարին ավելացրե՛ք 1/5 միավոր, որը 31-35 տողում է: Եթե դուք 32 տարեկան եք, ավելացրե՛ք 2/5 նույն բալից, եթե 33` 3,5 և այլն:
8. Բաժանե՛ք «անցյալի» միավորները բոլոր հնգամյակների միավորների ընդհանուր գումարին:
9. Բազմապատկե՛ք այդ ցուցանիշը ձեր ենթադրած կյանքի տևողությամբ:
10. Ի՞նչ թիվ ստացաք։ Հենց այդ էլ ձեր հոգեբանական տարիքն է։

Այժմ ծանոթացե՛ք այդ թեստի մեկնաբանությանը: Համեմատե՛ք հոգեբանական տարիքի ստացված արդյուքը ձեր իրական ժամանակագրական տարիքի հետ: Եթե հոգեբանորեն դուք շատ ավելի մեծ եք ձեր տարիքից, ապա հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել կյանքի հեռնկարներին, մտածել ձեր պլանների, նպատալների մասին: Իսկ եթե դուք հոգեբանորեն շատ ավելի երիտասարդ եք, դա վկայում է չափից առավել լավատեսության մասին, քանի որ ձեր հեռանկարը նախատեսված է ավելի երկար ժամանակի համար, քան այն, որը դուք իրականում ունեք: Այն հարցին, թե որն է ավելի լավ՝ ձեզ սեփական տարիքից երիտասա՞րդ զգալ, թե՞ մեծ, ճիշտ կլինի հետևյալ պատասխանը. հոգեբանական և քրոնոլոգիական տարիքները չպետք է իրարից շատ հեռու լինեն (տարբերությունը չպետք է գերազանցի 3-4 տարին): Եվ եթե երիտասարդ ժամանակ բնական է ձեզ զգալ մի փոքր մեծ, իսկ մեծ տարիքում՝ առավել երիտասարդ, ապա հասուն տարիքում կարևոր է հեռանկարի և փորձի ներդաշնակություն:

Հոգեբանական տարիքի ախտորոշման մեթոդիկա

1. Ես ինձ զգում եմ X1 տարեկան:
2. Իմ արտաքին տվյալներով ինձ կարելի է համարել X2 տարեկան:
3. Իմ հետաքրքրությունները նույնն են, ինչ-որ հատուկ են X3 տարեկան մարդուն:
4. Ամենօրյա կյանքում ես ինձ զգում եմ այնպես, ինչպես X4 տարեկան մարդը:

Հոգեբանական տարիքը = (X1+ X2+X3+X4):4