Տարեցները և հաշմանդամություն ունեցող մարդիկ ի՞նչ պետք է իմանան COVID-19-ի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն տարեցները կրկնակի են հակված COVID-19-ով հիվանդանալու վտանգին։ Պատճառը, թերևս, այն է, որ տարիքին համընթաց իմունային համակարգը փոփոխություններ է կրում՝ ավելի դժվարացնելով հիվանդությունների և վարակների դեմ պայքարելու կարողությունը։
Բացի այդ, տարեցները սովորաբար ունենում են համակցված հիվանդություններ, ինչը կրկին դժվարացնում է օրգանիզմի հարմարումն ու հիվանդությունից ապաքինումը։
Բոլոր տարիքի անձինք, անկախ հաշմանդամություն ունենալուց, բարձր ռիսկային խմբում են, եթե ունեն քրոնիկ լուրջ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝
- դիաբետը,
- սրտի,
- թոքերի,
- երիկամների հիվանդությունները։
Եթե բարձր ռիսկային խմբում եք՝
- մնացեք տանը, եթե COVID-19-ի համաճարակը տարածվում է ձեր համայնքում,
- համոզվեք, որ ապահովված եք դեղորայքի և այլ պարագաների անհրաժեշտ քանակով, եթե տանը երկարատև մնալու կարիք զգացվի,
- պլանավորեք, թե ինչ պետք է անեք հիվանդանալու դեպքում,
- հանրային տարածքներում լինելու դեպքում խուսափեք հիվանդ մարդկանցից, սերտ շփումից, հաճախ լվացեք ձեռքերը,
- խուսափեք վատ օդափոխվող տարածքներից։
Ուշադրություն դարձրեք COVID-19-ի հիմնական ախտանշաններին՝
- հազ,
- ջերմության բարձրացում,
- շնչարգելություն կամ դժվարացած շնչառություն,
- կապտավուն շրթունքներ և գունատություն,
- մնայուն ցավ կամ ճնշման զգացում կրծքավանդակում։
* Ախտանշանները չեն սահմանափակվում միայն վերոնշյալներով։ Այլ ախտանշանների դեպքում, որոնք սուր են կամ անհանգստացնող, դիմեք բժշկի։
Թարգմանությունը և խմբագրումը՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի
Աղբյուրը՝ www.cdc.gov , www.who.int
Հոդվածի մասնակի կամ ամբողջական վերահրապարակման դեպքում հղումը www.gerontology.am-ին պարտադիր է։