ԱՀԿ ուղեցույց | Ծանր աստիճանի ՍՇՎ-ի կլինիկական վարումը COVID-19-ի կասկածի դեպքում․ տարեցների խնամքը

ԱՀԿ ուղեցույց |  Ծանր աստիճանի ՍՇՎ-ի կլինիկական վարումը COVID-19-ի կասկածի դեպքում․ տարեցների խնամքը


Ծանր աստիճանի սուր շնչառական վարակի կլինիկական վարումը COVID-19-ի կասկածի դեպքում․
COVID-19 ունեցող տարեցների խնամքը՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր ուղեցույցի։

 

Մեծ տարիքը և համակցված հիվանդությունները, ինչպես օրինակ դիաբետը և հիպերտենզիան, COVID-19 ունեցող հիվանդների մահվանը նպաստող հիմնական գործոններն են [1]։ Այդ պատճառով տարեցները մահվան բարձր ռիսկի տակ են և բնակչության ամենախոցելի խումբն են։ 

 

Շատ կարևոր է ընդունել, որ տարեցներն ունեն բարձրակարգ բժշկական օգնություն՝ ներառյալ ինտենսիվ թերապիա, ստանալու այն նույն իրավունքները, ինչ մյուսները։ 

 

Եթե տարեցն ամենայն հավանականությամբ ունի COVID-19 կամ կասկած կա, որ ունի, պետք է անհատակենտրոն գնահատում իրականացնել, ընդ որում՝ ոչ միայն սովորական անամնեզի հավաքագրման, այլև նրա կյանքը, արժեքները, առողջական վիճակի վերահսկման հարցում առաջնահերթությունները և նախասիրությունները հասկանալու միջոցով։

 

Պետք է ապահովել բազմամասնագիտական թիմի՝ բժիշկների, բուժքույրերի, դեղագետների և այլ բուժաշխատողների համագործակցությունը համակցված հիվանդությունների և ֆունկցիոնալության նվազման խնդիրների լուծմանն ուղղված որոշումների հարցում։

 

Դիտարկում 1. Ֆիզիոլոգիական փոփոխությունները տարիքին համընթաց հանգեցնում են ներքին կարողությունների թուլացման՝ թերսնուցման, կոգնիտիվ ֆունկցիաների նվազման, դեպրեսիվ ախտանշանների, և այդ վիճակները պետք է համակողմանիորեն կառավարվեն։

 

COVID-19 ունեցող հիվանդների բուժման ընթացքում խորհուրդ է տրվում վաղ վեր հանել անտեղի դեղորայքի նշանակումները, որպեսզի կանխվեն դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները և փոխազդեցությունները։

 

Դիտարկում 2. Տարեցները բազմադեղության բարձր ռիսկի տակ են նոր նշանակված դեղորայքի, տարբեր դեղամիջոցների սխալ համատեղման և խնամքի պակասի պատճառով, ինչը մեծացնում է առողջության համար բացասական հետևանքների վտանգը։ 

 

COVID-19-ի  բուժման և վարման ամբողջ ընթացքում որոշումների և նպատակներ դնելու հարցում հարկավոր է ներգրավել խնամողներին և ընտանիքի անդամներին։

 

1. Zhou F, Yu T, Du R, Fan G, Liu Y, Liu Z et al. Clinical course and risk factors for mortality of adult inpatients with COVID-19 in Wuhan, China: a retrospective study. Lancet, 2020. doi: 1016/S0140-6736(20)30566-3.

 

 

Աղբյուրը՝ Clinical management of severe acute respiratory infection (SARI) when COVID-19 disease is suspected. Interim guidance, 13 March 2020
Թարգմանությունը՝ Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի
Հոդվածի մասնակի կամ ամբողջական վերահրապարակման դեպքում հղումը www.gerontology.am-ին պարտադիր է։

 

 

 

 

05.04.2020 02:10 Նյութը դիտվել է՝ 771 անգամ: