COVID-19․ պետք է հոգանք տարեցների հոգեբանական առողջության մասին

COVID-19․ պետք է հոգանք տարեցների հոգեբանական առողջության մասին

Անկախ ձեր տարիքից՝ հոգեկան առողջությունը եւ բարեկեցությունը ենթարկվում են մի շարք գործոնների ազդեցության եւ ժամանակի ընթացքում փոփոխվում են: Ներկայում բազմաթիվ մարդիկ` հասարակության բոլոր շերտերում, տուժում են համաշխարհային առողջապահական ճգնաժամից՝ կապված նոր կորոնավիրուսի համաճարակի հետ։ Հատուկ խմբերից մեկը, որին պետք է ուշադրության կենտրոնում պահենք այս դժվարին ժամանակներում, տարեցներն են, որոնց առօրյան եւ սովորական աջակցություն ստանալու ուղիները կարող են խաթարվել:

 

Տարեցների հոգեկան առողջության եւ բարեկեցության վրա ազդող ամենահզոր գործոնները 

 

Հոգեկան առողջության խնդիրներ։ Հաճախ չախտորոշված հոգեկան խնդիրները (ինչպես նախկին, այնպես էլ առկա) կարող են առաջին անգամ դրսեւորվել ավելի ուշ՝ չափահաս տարիքում: Դեպրեսիան եւ ուժեղ տագնապը ծերացման բնական բաղկացուցիչը չեն եւ դրանք կարելի է հաղթահարել բուժման եւ սոցիալական աջակցության միջոցով: COVID-19֊ի հարուցած սթրեսը, անորոշությունը և այն հանգամանքը, որ տարեցները վարակման ռիսկային խմբում են, կարող են սրել դեպրեսիայի և տագնապի առաջացման առկա վտանգը։  

 

Ֆիզիկական առողջություն, ցավ եւ հաշմանդամություն։ Առողջական խնդիրներ ունենալը հատուկ է տարեցներին, և դրանք հաճախ հնարավոր է լինում կառավարել։ Երբ ցավը կամ քրոնիկ հիվանդությունը հանգեցնում է անաշխատունակության կամ հաշմանդամության, այդ կարող է զգալիորեն ազդել նաև մարդու ինքնությայն և բարեկեցության վրա։ Կորոնավիրուսի այս համաճարակի ընթացքում տարեցները, ունենալով քրոնիկ  հիվանդություններ, գտնվում են վիրուսի խոցելիության «բարձր ռիսկային» խմբում: Այդ կարող է սրել տարեցների ունեցած անհանգստությունը։

 

Սոցիալական մեկուսացում, միայնակության զգացում: Ընտանիքի, հարևանների, տարեկիցների, սոցիալական ծառայությունների և այլոց հետ կանոնավոր շփումը (օրինակ ՝ սննդի առաքումը կամ տնային խնամքի ծառայության աշխատակիցների այցերը) շատ կարևոր է և ապրեցնող տարեցի համար։ Մարդկանցից հեռու մնալը կարող է խորացնել մեկուսացումը, իսկ ներկայիս ճգնաժամն ազդում է գրեթե բոլորի առօրյա գործերի, հասարակական տրանսպորտի եւ սոցիալական որոշ ծառայությունների վրա։ Այդ նշանակում է, որ տարեցներին ուղղված սովորական սոցիալական աջակցությունը եւնրանց  շփումն այլոց հետ կարող է պակասել։

 

Կարդացեք՝  Տարեցները տանը․ հաճելի զբաղմունքներ բոլորի համար

 

Տարեցների կյանքի փորձում կորուստները հաճախադեպ են և սովորաբար ներառում են ընկերների և/կամ ընտանիքի անդամների մահը, այլ տեսակի կորուստները՝ մեքենա վարելու կարողություն, անկախություն, ինքնուրույնություն, ֆինանսական կորուստներ և այլն։ Շատերի համար վիշտն ու կորուստը հաղթահարելը բավականին բարդ է լինում, իսկ ոմանք էլ հեշտ են անցնում դրա միջով իրենց փորձի և ձևավորած հայացքների շնորհիվ։  Եթե կորստին զուգահեռ առկա են լինում նաև այլ սթրեսորներ, հոգեկան առողջությունը կարող է վատանալ։ COVID-19 համաճարակը կարող է սպառնալիք դառնալ և նպաստել պոտենցիալ այլ կորուստների։

 

Առօրյա գործունեության խաթարում՝ սնվելու, քնի, առօրյա ռեժիմի, պլանների,  հարաբերությունների ոլորտում և այլն։ Կորոնավիրուսի համաճարակն ազդում է տարեցների առօրյա կյանքի վրա՝ սահմանափակելով շփումն այլ մարդկանց հետ, խախտելով քնի ռեժիմը, խորացնելով նստակյացությունը։ 

 

Կարդացեք՝   Ինչպե՞ս պահպանել ֆիզիկական ակտիվությունը․ հանձնարարականներ

 

Ահա թե ինչ է հնարավոր անել մեծահասակներին աջակցելու հարցում՝  

 

1. Հաճախակի ստուգեք ձեր տարեց հարազատների, ընկերների, հարևանների և ընտանիքի անդամների վիճակը։ 
2. Զանգահարեք կամ շփվեք նրանց հետ տեսազանգի միջոցով, քանի որ տեքստային հաղորդագրությունները եւ սոցիալական ցանցերը կարող է և կապի լավագույն միջոցը չլինեն տարեցների դեպքում:
3. Հարցրեք, թե ինչպես են իրենց զգում այս ժամանակահատվածում, թե ինչպես է փոխվել իրենց առօրյան եւ ինչ են անում սթրեսը հաղթահարելու համար։
4. Խրախուսեք նրանց շարունակել կատարել այն գործողությունները, որոնք թույլատրելի են COVID-19-ի ընթացքում իրենց տարածքում, և որոնք օգտակար են նրանց համար, օրինակ՝ ամենօրյա ֆիզիկական վարժություններ անել կամ զբոսնել, լսել երաժշտություն կամ նվագել, գիրք կարդալ, սիրված եւ հումորային հաղորդումներ դիտել, խաղեր խաղալ և այլն: 
5. Օգնեք նրանց բժշկական խորհրդատվություն կամ խնամք ստանալ, եթե նրանք ֆիզիկական կամ հոգեկան առողջության վատացման ախտանիշներ են նկատում։
6. Առաջարկեք ուտելիք տանել, կատարել նրանց հանձնարարությունները։ 
7. Խորհրդակցեք նրանց հետ՝ հիմնվելով նրանց փորձի և իմաստնության վրա։ 

 

ԱՋԱԿՑԵԼ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ

 

Ամենակարեւորը՝ պարզապես հաճախ շփվեք տարեցների հետ եւ աջակցեք: Թող նրանք իմանան, որ դուք նրանց կողքին եք, եւ որ ձեզ համար մեկ չէ նրանց վիճակը, որ գնահատում եք նրանց, որ նրանք ձեր կյանքի մի մասն են։

 

Շատ կարեւոր է, որ մենք բոլորս միմյանց մասին հոգ տանենք  այս դժվարին եւ անորոշ ժամանակներում։ Մի քանի պարզ բան անելով, դուք կարող եք լիովին փոխել տարեց մարդու կյանքը, երբ նա դրա կարիքն ունի ամենաշատը:

 

 


Հեղինակ՝ Քրիստիան Մուտիեր
Թարգմանեց Նարինկա Անտոնյանը, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Աղբյուրը՝ afsp.org
Հոդվածի մասնակի կամ ամբողջական վերահրապարակման դեպքում հղումը www.gerontology.am-ին պարտադիր է։

 

 

26.04.2020 20:46 Նյութը դիտվել է՝ 784 անգամ: