COVID-19-ը մեծահասակների դեպքում․ ախտանշանները

COVID-19-ը մեծահասակների դեպքում․ ախտանշանները


Հոդվածի հեղինակներ՝ 
Ջայնա Հոլրոյդ-Լեդուք, բժիշկ, Գերիատրիկ բժշկության բաժնի ղեկավար, Կալգարիի համալսարան
Դով Գենդել, բժիշկ, բ․գ․թ․, Գերիատրիկ բժշկության բաժին, Տորոնտոյի համալսարան
Ալանա Միլլեր, բժիշկ, Գերիատրիկ բժշկության բաժին, Տորոնտոյի համալսարան
Դմիտրի Պետրով, բժիշկ, Գերիատրիկ բժշկության բաժին, Տորոնտոյի համալսարան

 

Վերջին վերանայումը՝ 2 ապրիլի 2020

 

 

 

COVID-19-ի ատիպիկ դրսևորումները տկար (frail) տարեցների դեպքում

 

•    COVID-19-ի բնորոշ ախտանշանները, ինչպիսիք են տենդը, հազը և հևոցը, կարող են բացակայել ծերերի դեպքում՝ չնայած շնչառական հիվանդությանը (1):
•    Վարակված գերիատրիկ պացիենտների միայն 20-30% է ջերմություն ունենում (1)։
•    COVID-19-ի ատիպիկ ախտանշաններից են՝ դելիրիումը, վայր ընկնելը, ընդհանուր թուլությունը, աշխատունակության անկումը (1) և կոնյուկտիվիտը, անորեքսիան, առատ քրտնարտադրությունը, գլխապտույտը, գլխացավը, ռինորեան, կրծքավանդակի ցավը, հեմոպտիզը՝ արյունախխում, փորլուծությունը, սրտխառնոցը / փսխումը, որովայնային ցավը, քթի փակվածությունը և անոսմիան (հոտերի տարբերակման կամ հոտառության բացակայություն) (2)։
•    Տախիպնոեն, դելիրիումը  և անբացատրելի տախիկարդիան կամ արյան ճնշման անկումը կարող են որպես կլինիկական դրսևորումներ լինել մեծահասակների դեպքում (2)։
•    Տենդի ախտորոշման համար շեմը պետք է ցածր լինի, այսինքն՝ ջերմությունը պետք է լինի 37,5°C-ից ցածր կամ մարմնի սովորական ջերմաստիճանից 1,5 °C բարձր։
•    Ատիպիկ դրսևորումները կարող են կապված լինել մի շարք գործոնների հետ՝ ներառյալ տարիքով պայմանավորված ֆիզիոլոգիական փոփոխությունները, ուղեկցող հիվանդությունները և անամնեստիկ հստակ տվյալներ տրամադրելու անկարողությունը (4):
•    Տարիքը, տկարությունը և համակցված հիվանդությունների քանակը մեծացնում են ատիպիկ դրսևորումների առաջացման հավանականությունը։
•    Տարեցները կարող են ունենալ մեղմ ախտանշաններ, որոնք, սակայն, կարող են չհամապատասխանել նրանց հիվանդության ծանրության աստիճանին։

 

COVID-19-ի կասկածով կամ հստատված հիվանդությամբ տարեցների օպտիմալացված խնամքը

 

•    Կանխատեսել 75 տարեկանից մեծ անձանց ատիպիկ ախտանշանները։
•    Տարեցներին և նրանց խնամողներին տեղեկացնել այն մեղմ ախտանշանների մասին, որոնք կարող են վկայել հիվանդության մասին (1):
•    Տեղյակ լինել, որ արդյունքներն ատիպիկ ախտանշաններ ունեցող տկար (ասթենիկ համախտանիշ ունեցող) տարեցների դեպքում ավելի անբարենպաստ են, քան տիպիկ ախտանշաններ ունեցող պրակտիկորեն առողջ տարեցների դեպքում (4):
•    Տեղյակ լինել, որ որքան մեծ է տարիքը, այնքան բարձր է մահացությունը․ ութսուննանց հիվանդների դեպքում 14.8% է։
•    Քանի որ ախտանշանները կարող են հավաստի չլինել, վաղ ախտորոշման թեստավորումը նկատի ունեցեք։
•    Այլ հետազոտություններ (ինչպես միջին տարիքի անձանց դեպքում)՝ 
-արյան ընդհանուր անալիզ, էլեկտրոլիտներ,  Cr (կրեատինին), LEs/LFTs (լյարդի ֆունկցիոնալ թեստ ), LDH (լակտատդեհիդրոգենազա), CRP (C-ռեակտիվ սպիտակուց), ֆերիտին (6),
-կրծքավանդակի համակարգչային շերտագրություն՝ տիպիկ պատկերն է միակողմանի ֆոկալ «անթափանց ապակու» համախտանիշ, որն արագորեն զարգանալով վերափոխվում է երկկողմանի դիֆուզ «անթափանց ապակու» (7)։
•    Ուղեկցող վարակների առկայություն (օր․՝ գրիպ, մարդու մետապնևմովիրուս) (4)։ 

 

Հղումներ
1. Jung, YJ, Yoon JL, Kim HS, Lee AY, Kim MY, Cho JJ. Atypical clinical presentation of geriatric syndrome in
elderly patients with pneumonia or coronary artery disease. Ann of Geri Med and Res. 2017;21(4):158-63.
2. Dadamo H, Yoshikawa T, Ouslander JG. Coronavirus Disease 2019 in geriatrics and long-term care: The
ABCDs of COVID-19. J Am Geriatr Soc. 2020. doi: 10.1111/jgs.16445. [Epub ahead of print]
3. Jarrett PG, Rockwood K, Carver D, Stolee P, Cosway S. Illness presentation in elderly patients. Arch Intern
Med.1995;155(10):1060-4.
4. Malone ML, Hogan TM, Perry A, Biese K, Bonner A, Pagel P, Unroe KT. COVID-19 in older adults - Key points
for emergency department providers. J of Geri Emerg Med. 2020;1(4):1-11.
5. Clerkin KJ, Fried JA, Raikhelkar J, Sayer G, Griffin JM, Masoumi A, Jain SS, Burkhoff D, Kumaraiah D, Rabbani
L, Schwartz A, Uriel N. Coronavirus Disease 2019 (COVID-19) and cardiovascular disease. Circulation. 2020.
doi: 10.1161/CIRCULATIONAHA.120.046941. [Epub ahead of print]
6. Lippi G and Plebani M. Laboratory abnormalities in patients with COVID-2019 infection. Clin Chem and Lab
Med. 2020. doi: 10.1515/cclm-2020-0198. [Epub ahead of print]
7. Shi H, Han X, Jiang N, Cao Y, Alwalid O, Gu J, Fan Y, Zheng C. Radiological findings from 81 patients with
COVID-19 pneumonia in Wuhan, China: a descriptive study. Lancet Infect Dis. 2020 Apr;20(4):425-434.

 

 

Թարգմանությունը՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի
Աղբյուրը՝
www.rgptoronto.ca
Հոդվածի մասնակի կամ ամբողջական վերահրապարակման դեպքում հղումը www.gerontology.am-ին պարտադիր է։

 

 

29.06.2020 12:21 Նյութը դիտվել է՝ 277 անգամ: