Հանդիպում քանդակագործ Գարեգին Դավթյանի հետ

Հանդիպում քանդակագործ Գարեգին Դավթյանի հետ

Մարտի 15 -ին Տարեցների կրեատիվության լաբորատորիայում հյուրընկալել էինք քանդակագործ պրոֆեսոր Գարեգին Դավթյանին։ Երևանում շատերիդ հայտնի արձանները՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» կիսանդրին, Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրին, Էդուարդ Իսաբեկյանի հուշատախտակ և հուշարձանը, կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի կիսանդրին, հենց նրա ձեռքի գործերն են։

 

Հանդիպման նպատակն այս խրթին և սթրեսաշատ ժամանակներում մեր ներքին անդորրը պահպանելը, մեր մշակույթն ու ձեռքբերումները վերարժևորելը, մեր հասարակական-մշակութային կյանքում կարևոր դեր ունեցող անձանց ճանաչելը և մեկուսացվածությունը նվազեցնելն էր:

 

Աննկարագրելի հաճելի հանդիպում էր. հետաքրքիր էր անձամբ հեղինակից լսել իր արվեստի գործերի ստեղծման ու աշխատանքի նրբությունների մասին, ծանոթանալ ազգային կարևորության մրցանակների (Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի «Մեծ ոսկե մեդալ» IX Դանթեական Միջազգային բիեննալե, Ռավեննա, Իտալիա, Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալ, Մովսես Խորենացու մեդալ և այլն) մասին պատմություններին և անկաշկանդ հաղորդակցվել նրա հետ։

 

Խոսելով տարիքի ընկալման մասին՝ պրոֆեսոր Դավթյանն ասաց, որ երբեք չի մտածում տարիքի մասին, միշտ մտածում է, որ իր լավագույն աշխատանքը դեռևս առջևում է, իսկ այդ ոգեշնչում է շարունակել ստեղծագործելն ու առաջ շարժվելը։

 

Հարստացանք, ոգևորվեցինք ու ոգեշնչվեցինք։  Հատուկ շնորհակալություն Գևորգ Ղազիյանին հանդիպման կազմակերպմանն աջակցելու, տեսասահիկը նախապատրաստելու և ներկայացնելու համար։ Նա ևս ապացուցեց, որ տարիքը խոչընդոտ չէ բազմաթիվ հարցերում։

 

Հոդվածը՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի
Հոդվածի մասնակի կամ ամբողջական վերահրապարակման դեպքում հղումը www.gerontology.am-ին պարտադիր է։

GD1 GD2 GD5 GD6 GD9 SCL SCL1 SCL2 SCL3 SCL4
24.03.2021 01:29 Նյութը դիտվել է՝ 232 անգամ: