Ինչպես կարգավորել հույզերը տարեց հասակում

Ինչպես կարգավորել հույզերը տարեց հասակում

Ինքնակարգավորում եզրույթը տալիս է անձի «ես»-ի և կարգավորման մասին տեղեկատվություն։ Այն ենթադրում է անձի ներքին ռեսուրսների համաչափ աշխատանք,  իսկ արտակարգ իրավիճակներում՝ ոչ յուրահատուկ պատասխան։ Սակայն գոյություն ունի ևս մեկ եզրույթ, այն է ինքնատիրապետումը, որը իր բնույթով տարբերվում է նախորդից։ 

 

 

Ինքնատիրապետում եզրույթը ցույց է տալիս ոչ թե անձի ներքին ռեսուրսներ համաչափ բաշխում, այլ անձի «ես»-ի կողմից զսպված վիճակ։ Եթե այս երևույթը բացատրենք հոգեդինամիկ տեսությամբ, ապա կարելի է ասել, որ մեր սուպեր էգոն ճնշում է մեր «իդ»-ին, որի հետևանքով մենք տիրապետում ենք մեզ և մեր հոււյզերը։ Եթե ավելի պարզ ներկայցնենք, ապա կստացվի, որ սոցիալական ոչ ընդունլի արարքը մեր կողմից ճնշվում է, սակայն ներքուստ ունենք ցանկություն արտահայտել, մեր հուզերը, մեր ցանկությունները և դա տեղի չի ունենում, որի հետևանքով մենք ունենում ենք էներգիա, որը ոչ մի տեղ չի գնում, և վնասում է մեզ։ 

 

 

Նման դեպքեր ձեր կյանքում շատ հաճախ կարող են հանդիպել, օրինակ՝ երբ դուք բարկացել եք այնպիսի մարդու վրա, որին չեք կարող համարժեք պատասախան տալ, բարկացել եք, որ ձեզ կոպտել են, նեղացրել կամ վիրավորել։ Այդ ժամանակ մեր ներսում ձևավորում է այսպես կոչված էներգետիկ դաշտ, որը դուք ոչ մի կերպ չեք կարողանում ուղղորդել, և որի հետևանքով ունենում եք ընկճված տրամադրություն, հոգնածություն, պասիվություն և մեկ խնդիրը չի թողնում, որ լիարժեք ապրեք տվյալ օրը։ 
Ինքնակարգավորումը ինքնատիրապետումից հենց նրանով է տարբերվում, որ ապահովում է անձի ներքին և արտաքին ներդաշանակությունը։ Այո՛, բնական է, որ իրավիճակները բազամաձև են, և չես կարող ապրել առանց այն իրավիաճակների, որոնք ձեզ կխանգրեն, կնեղացնեն, կվիրավորեն, սակայն այդ ամենը չպետք է ազդի մեր կենսագործունեության բնականոն ընթացքի վրա։ 
Ինքնակարագավորումը՝ որպես մեթոդ, ունի մի շարք տեխնիկաներ, որոնք դուք կարող եք կիրառել տանը, եթե ունեք սեփական նախաձեռնություն կամ ցանկություն։

 

Առաջին վարժությունը, որը խորհուրդ ենք տալիս, և կարող եք կատարել նաև տնային պայմաններում, կոչվում է «Հույզերի օրագիր»։

 

Ամբողջ օրվա ընթացքում գրեք ձեր բոլոր հույզերը և դրանք առաջացնող իրադարձությունները: Նպատակը ինքներդ ձեզ ավելի լավ հասկանալն է: Վիզուալիզացիայի համար կարող եք օգտագործել գրիչներ` զգացմունքների կամ հույզերի գույնը նշելու համար: Եվ հետո ինքներդ ձեզ մարտահրավեր նետե՛ք՝ ավելացնելով դրական հույզերի  թիվը: Եվ հիշե՛ք, որ իրադարձությունների մեծ մասն ինքնին չեզոք է: Եվ զգացմունքները պարզապես մեր արձագանքն են դրանց:

 

Հույզերի ճանաչման համար կան նաև այլ գործնական վարժություններ և տեխնիկաներ, որոնք նույնպես կարող եք կիրառել։

  1. Գլուխը ցած իջեցրե՛ք, ուսերը իջեցրե՛ք և հատակին նայելով՝ տխուր ձայնով ասեք. «Ես հաջողակ մարդ եմ, ինձ մոտ ամեն ինչ ստացվում է ...»։
  2. Հետո ձեր ձեռքերը վեր բարձրացրեք՝ կզակով վեր նայեք, ուղղեք մեջքը և վստահ ձայնով ասեք. «Ես պարտվող եմ, ամեն ինչ վատ է, ոչինչ չի ստացվում ...»:

Ինչպես ձեզ զգացիք երկու դեպքում: Ստացվում է, որ ուղեղը բառերը չի հասկանում: Բայց դեմքի արտահայտություններն ու ժեստերը ազդակներ են ուղարկում ուղեղի ենթակեղևին ( լիմբիկ համակարգ), և մենք սկսում ենք զգալ, թե ինչ է մեզ փոխանցում մեր մարմինը: Եվ հենց սա է պատճառը, որ այն, ինչ դուք կատարում եք մարմնի միջոցով, գլխուղեղը ավելի արագ է ընկալում, իսկ խոսքերը ոչ այդքան արագ են վերլուծվում։

 

Իհա՛րկե, սա բավարար չէ գլոբալ փոփոխությունների համար: Եթե ցանկանում եք վերահսկել ձեր ներքին աշխարհը, ձեզ հարկավոր է.

  • Առողջ սնունդ,
  • ֆիզիկական ակտիվություն (օրական առնվազն 30 րոպե),
  • շնչառություն կամ լարվածություն կենտրոնացնելու և թուլացնելու այլ վարժություններ:

 


Աղբյուր՝ 

  1. Болучевская В.В.1, Золотарева О.С.2, Бражникова М.А.ПРОГРАММА ТРЕНИНГА ЭМОЦИОНАЛЬНОЙ САМОРЕГУЛЯЦИИ ДЛЯ ЛИЦ ПОЖИЛОГО ВОЗРАСТА, ПРОЖИВАЮЩИХ В СПЕЦИАЛИЗИРОВАННЫХ УЧРЕЖДЕНИЯХ, И РЕЗУЛЬТАТЫ ЕЕ ПРИМЕНЕНИЯ НА ПРАКТИКЕ 107ср.-2016г.
  2. К.А. БОЖЕНКОВА, Т.Г. БОХАН-, ВЛИЯНИЕ ДИФФЕРЕНЦИРОВАННЫХ ЭМОЦИЙ НА КАЧЕСТВО ЖИЗНИ ПОЖИЛЫХ ЛЮДЕЙ С ОПЫТОМ ПЕРЕЖИВАНИЯ ГЕРОНТОЛОГИЧЕСКОГО НАСИЛИЯ-, 2018 • Т. 11 • № 4 • С. 75–87-2017г.
     

 

Հոդվածը կազմեց հոգեբան Հասմիկ Սարգսյանը, խմբագրեց Մերի Սարգսյանը Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա
Հոդվածից մեջբերումներ անելիս կամ այն վերահրապարակելիս ակտիվ հղումը սկզբնաղբյուր www.gerontology.am-ին պարտադիր է։
 

02.09.2021 17:11 Նյութը դիտվել է՝ 71 անգամ: