Պատերազմ․ առաջին հոգեբանական օգնություն տարեցներին. ինչպե՞ս

Պատերազմ․ առաջին հոգեբանական օգնություն տարեցներին. ինչպե՞ս

Քրոնիկ հիվանդություննորով, ֆիզիկական կամ հոգեկան սահմանափակ հնարավորությունորով (ներառյալ հոգեկան ծանր խանգարումները) մարդիկ, ինչպես նաև ծերերը, կարող են հատուկ օգնության կարիք ունենալ, որպեսզի հասնեն անվտանգ վայր, ստանան անհրաժեշտ օգնություն, այդ թվում` բժշկական, կամ  հոգ տանեն իրենց մասին:
Ճգնաժամային իրավիճակի հետ կապված ապրումները հաճախ վատացնում են այն մարդկանց առողջական վիճակը, որոնք ունեն արտերիալ հիպերտոնիա, սրտի հիվանդություններ, ասթմա, տագնապային կամ այլ հիվանդություններ և հոգեկան խանգարումներ:
 

Ինքնուրույն տեղաշարժման ունակություն չունեցող, տեսողության կամ լսողության խանգարումներով մարդկանց համար բարդ է լինում գտնել մտերիմներին կամ օգնության համար դիմել համապատասխան ծառայություններին:

 

 

Քրոնիկ հիվանդություններ կամ հաշմանդամություն ունեցող անձանց օգնություն ցույց տալիս գործեք հետևյալ կերպ.

 

  • Օգնեք հասնել անվտանգ վայր, անհրաժեշտության դեպքում փորձեք օգնություն տրամադրել այլ գրգռիչներից զերծ և քիչ աղմկոտ վայրում:
  • Հաղորդակցվեք նրանց հետ ուղղակիորեն, առանց խնամակալի միջամտության` բացառությամբ այն դեպքերի, երբ անմիջական հաղորդակցումը դժվար է:
  • Եթե հաղորդակցման բաղադրիչները (լսողությունը, հիշողությունը, խոսքը) թվում են խախտված, խոսեք պարզ և դանդաղ:
  • Ընդունեք մարդու խոսքը, որը պնդում է, որ հաշմանդամություն ունի, նույնիսկ եթե նրա հաշմանդամությունը ակնհայտ տեսանելի չէ կամ ծանոթ չէ ձեզ:
  •  Եթե  վստահ չեք, թե ինչպես կարող եք օգնել, հարցրեք՝ ի՞նչ կարող եմ անել Ձեզ օգնելու համար, և նրան հավատալով` գործեք ըստ նրա պատասխանի:
  • Օգնեք բավարարել կենսական պահանջմունքները (սնունդ, մաքուր ջուր, ինքնախնամքի հնարավություն, փրկարար ծառայության կողմից տրամադրված նյութերից ապաստարանի կառուցում):
  • Հարցրեք առկա հիվանդությունների և օգտագործվող դեղերի մասին: Աշխատեք օգնել` ստանալու դեղեր կամ բուժօգնություն:
  • Պահեք օգնության կարևոր բաղադրիչները (դեղեր, թթվածնի բալոն, շնչառական սարք, հաշմանդամության սայլակ և այլն) անձին մոտ տարածքում:
  • Կույր կամ տեսողական խնդիրներով մարդկանց առաջարկեք ձեր ձեռքը` անծանոթ միջավայրում տեղաշարժվելու համար:
  • Մնացեք մարդու կողքին, իսկ եթե ստիպված եք գնալ, համոզվեք, որ նրա կողքին կամեկը, ով հոգ կտանի նրա մասին: Մտածեք տուժածին այնպիսի կազմակերպություն ուղղորդելու մասին, որտեղ նա կստանա անհրաժեշտ երկարաժամկետ օգնություն:
  • Տուժածին հայտնեք, թե ինչպես կարելի է ստանալ օգնություն կամ համապատասխան ծառայություն:
  • Եթե կարիք կա, առաջարկեք գրել անձի վիճակի մասին տեղեկատվություն և միջոցներ ձեռնարկեք, որ նա ստանա դրա վերաբերյալ գրավոր փաստաթուղթ:

 

Տարեց մարդկանց օգնություն ցույց տալու ժամանակ հիշեք, որ վերջիններս ունեն ինչպես խոցելի, այնպես էլ ուժեղ կողմեր: Շատ տարեցներ կյանքի ընթացքում անհաջողությունների հանդիպելիս ձեռք են բերել արդյունավետ հաղթահարման հմտություններ:

 

Լսողության խնդիրներ ունեցող տարեցների հետ աշխատելիս խոսեք  բարձրաձայն, հստակ և պարզ: Ենթադրություններ մի արեք ` հիմնվելով միայն ֆիզիկական տեսքի կամ տարիքի վրա, օրինակ` մի ենթադրեք, թե շփոթված տարեց մարդը հիշողության, հիմնավորելու և դատողություններ անելու անդառնալի խնդիրներ պետք է ունենա: Ակնհայտ շփոթվածության պատճառ կարող են հանդիսանալ շրջակայքի փոփոխությունների հետևանքով առաջացած ապակողմնորոշվածությունը, վատ տեսողությունը կամ լսողությունը, սննդի պակասը կամ ծարավը, քնի խանգարումը, բժշկական վիճակը կամ դեղերի հետ կապված խնդիրները, սոցիալական մեկուսացումը և անօգնական ու խոցելի լինելու զգացողությունը:

 

Հոգեկան առողջության խնդիրներով տարեց մարդը անծանոթ միջավայրում կարող է ավելի ճնշված և շփոթված լինել: Եթե դուք հանդիպել եք այս խնդրով անհատի, ապա օգնեք ստեղծել տարածք` հոգեկան առողջության խորհրդատվության կամ ուղղորդման համար:

 

Երբ աշխատում եք տարեցների կամ հաշմանդամություն ունեցող անձանց հետ, ուշադրություն դարձրեք այն գործոններին, որոնք կարող են բարձրացնել սթրեսի հանդեպ նրանց խոցելիությունը կամ վատթարացնել առողջական վիճակը: Երբ խոսքը վերաբերում է այս տուժածների ֆիզիկական կարիքներին, ուշադրություն դարձրեք նրանց` 

 

  •  Առողջական խնդիրներին, ինչպիսիք են ֆիզիական հիվանդությունը,արյան ճնշման խնդիրները, շնչառության խնդիրները, թուլությունը, աննշան վնասվածքների, կապտուկների, ջերմաստիճանի փոփոխությունների հանդեպ բարձր ընկալունակությունը:
  •  Տարիքով պայմանավորված զգայունակության կորստին. 
  1.  տեսողության կորուստ, ինչը կարող է սահմանափակել շրջակայքի ճանաչումն ու ավելացնել շփոթվածությունը,
  2.  լսողության կորուստ, ինչը հանգեցնում է ուրիշների ասածները հասկանալու բացթողումներին:
  •  Կոգնիտիվ խնդիրներին, ինչպիսիք են ուշադրության և հիշողության դժվարությունները:
  •  Շարժունակության բացակայությունը:
  •  Անծանոթ կամ շատ գրգռող շրջապատին:
  •  Աղմուկին,որը կարող է սահմանափակել լսողությունը և խանգարել լսողության սարքերին:
  •  Լոգասենյակից օգտվելու,հասարակական վայրում ուտելու կամ երկար ժամանակ շարքում սպասելու սահմանափակ հնարավուրություններին:
  •  Ուղեկցող կենդանու անվտանգությունը:


Տարեց  կամ հաշմանդամ տուժածների անվտանգությունն ու հարմարավետությունը ապահովելու համար դուք կարող եք.

 

  • Օգնել ֆիզիկական միջավայրն ավելի անվտանգ դարձնելուն ( օրինակ` փորձեք ապահովել բավարար լուսավորություն և պաշտապնեք սայթաքելուց և ընկնելուց):
  • Պարտադիր հարցրեք` արդյոք նրանք կարիք ունեն ակնոցի, լսողական ապարատի, սայլակի, ձեռնափայտի կամ այլ սարքերի: Փորձեք ապահովել, որպեսզի բոլոր կարևոր օգնությունները մարդկանց մոտ լինեն:
  • Հարցրեք, թե արդյոք տուժածն առողջության հետ կապված խնդիրների կամ առօրյա գործողությունների համար օգնության կարիք ունի (օրինակ` հագնվելու, լոգարանից օգտվելու, առօրյա խնամքի, կերակրվելու):
  • Ճշտեք` արդյոք այդ պահին կա դեղերի կարիք: Հարցրեք, թե կա արդյոք դեղերի ցանկ, որն ընթացիկ կիրառվում է, կամ որտեղից այդ տեղեկատվությունը կարելի է ստանալ, և համոզվեք, որ նրա մոտ կա այդ տեղեկատվության ընթեռնելի կրկնօրինակը, որը կպահվի հետաղետային շրջանում:
  • Ունեցեք հատուկ կարիքներով տուժածների ցուցակ, որի շնորհիվ նրանց կկարողանք առավել հաճախ հետևել:
  • Եթե հնարավոր է, կապ հաստատեք տուժածի հարազատների հետ, որպեսզի ապահովեք հետագա անվտանգությունը, սնունդը, դեղերը և հանգիստը:
  • Համոզվեք, որ իշխանությունները տեղյակ են ամենօրյա այն բոլոր կարիքների մասին, որոնք չեն բավարարվել:
  • Եթե կա բժշկական խնդիր, որն անհապաղ ուշադրություն կամ շտապ դեղերի կարիք է պահանջում, անմիջապես կապ հաստատեք համապատասխան բաժնի ղեկավարի կամ բժշկական անձնակազմի հետ:
  • Մնացեք տուժածի կողքին կամ գտեք մեկին,ով կմնա նրա հետ,մինչ դուք օգնություն կկանչեք:

 

 

Աղբյուրը՝ Առաջին հոգեբանական աջակցության տրամադրումը արտակարգ իրավիճակներում

01.10.2020 12:17 Նյութը դիտվել է՝ 312 անգամ: