Մեր մասին

Մեր մասին

Ծերացումը համաշխարհային խնդիր է, և Հայաստանը հայտնվել է ծերացող բնակչություն ունեցող երկրների շարքում։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումներով 2050 թվականին մեր բնակչության մեկ երրորդը կլինի 60 տարեկան։

 

Ծերացման մարտահրավերներին դիմակայելու համար մեզ զարգացած առողջապահական և ինտեգրված խնամքի համակարգ է պետք, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակ։

 

«Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան» հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2016թ․-ին, իսկ 2018 թ-ի նոյեմբերին հիմնադրվել է քույր կազմակերպությունը՝ Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիան, որը տարբերվում է իր բուն բժշկական ուղղվածությամբ։

 

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆԸ Հայաստանում տարեցների կյանքի որակի բարելավումն է, նրանց արժանապատիվ, երջանիկ և ակտիվ ծերության ապահովումը։

 

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ՝ Հայաստանում տարեցներն ապրում են բարեկեցիկ և իմաստնալից կյանքով, օգտվում են գերիատրիկ և գերոնտոլոգիական որակյալ ծառայություններից և աշխատաշուկայում պահպանում են իրենց տեղն ու դերն այնքան, որքան կարողանում են։

 

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ՝ նպաստել Հայաստանում գերիատրիկ և գերոնտոլոգիական ծառայությունների զարգացմանը, ինտեգրված խնամքի ներդրմանը, խթանել գերիատրիայի և գերոնտոլոգիայի ճանաչումը որպես առանձին գիտաճյուղերի (ամբիոնի հիմնում, մասնագետների կրթություն), նպաստել տարեցների ակտիվության, անկախության և հասարակական կյանքում ներգրավվածության պահպանմանը։

 

ՄԵՐ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈւՂՂՈւԹՅՈւՆՆԵՐՆ ԵՆ՝ առողջապահությունը, սոցիալական հարցեր և իրավունքների պաշտպանություն, տարեցների հետ աշխատող մասնագետների (բժիշկներ, բուժքույրեր, խնամողներ և այլն) շարունակական մասնագիտական կրթությունը։

 

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիան Եվրոպական գերիատրիկ բժշկության միավորման (EuGMS) անդամ է, և հպարտ ենք դրանով։

 

ԿՅԱՆՔ ՏԱՆՔ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԵՎ ՈՉ ԹԵ ՄԻԱՅՆ ՏԱՐԻՆԵՐ ԿՅԱՆՔԻՆ

 

 

ԱՐԹՈւՐ ԹՈՐՈՍՅԱՆ 
Հիմնադիր և նախագահ

25.02.2020 17:18 Նյութը դիտվել է՝ 1225 անգամ: