Հարցազրույց Արթուր Թորոսյանի հետ․ Առավոտ լուսո

Հարցազրույց Արթուր Թորոսյանի հետ․ Առավոտ լուսո

Արթուր Թորոսյանը, հյուրընկալվելով Առավոտ լուսո հաղորդաշարին, խոսում է շաքարային դիաբետ ունեցող տարեցների խնամքի բարելավման կլինիկական ուղեցույցի մասին, որը մշակվել է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից։ 

 

Ուղեցույցի նպատակն է՝ լուսաբանել տարեցների մոտ շաքարային դիաբետի վարման առանձնահատկությունները, առաջարկել հիվանդության վարման վերաբերյալ ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև բարձրացնել հատկապես առաջնային օղակի բժիշկների կողմից իրականացվող ախտորոշիչ և բուժական միջոցառումների արդյունավետությունը։

 

Ուղեցույցը կհրապարակվի մեր կայքում, ինչպես նաև ՀՀ Առողջապահության նախարարության կայքում վերջինիս հաստատումից հետո։

 

 

09.03.2020 02:20 Նյութը դիտվել է՝ 225 անգամ: